ԲՀԿ. «Երևանը վերադարձնել իր իրական տերերին՝ երևանցիներին» (տեսանյութ)
Լավագույն նվերը երևանցիներին ու Երևանին ժողովրդի քվեով ձևավորված քաղաքային իշխանությունն ու դրա շնորհիվ ընտրված քաղաքապետը կարող է լինել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան զանգվածի բնակիչներին հորդորեցին անպայման մասնակցել մայիսի 5-ի ընտրությանը, հավատալ, որ յուրաքանչյուրից է կախված այն փոփոխությունների սկզբը, որ տարածվելու է Երևանից: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ հադիպմանը ԲՀԿ ներկայացուցիչները նշեցին, որ կուսակցությունը պատրաստ է ու կարող է ստանձնել Երևանի կառավարման պատասխանատվությունը: Ունենալ Երևան, որտեղ ժողովրդի և իշխանության շահերն ու նպատակները նույնն են. այս հաստատակամությամբ է ԲՀԿ-ն ստանձնելու Երևանի կառավարումը՝ վստահ, որ կկարողանա բացեիբաց կանգնել ժողովրդի առջև և հաշվետու լինել յուրաքանչյուր քայլի համար: «Իշխանության վարած սոցիալ-տնտեսական ապաշնորհ քաղաքականության ու անտարբերության արդյունքն է այն արտագաղթը, որն իրական ողբերգություն է մեզ համար»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ վստահեցնելով, որ քաղաքական մթնոլորտի փոփոխության դեպքում ունենալու ենք բոլորովին այլ պատկեր: Երևանը վերադարձնել իր իրական տերերին՝ երևանցիներին. սա է առաջին փոփոխությունը, որը խոստանում է ԲՀԿ-ն: «Թույլ չտաք, որ որևէ մեկը քվեարկի ձեր փոխարեն: Տեր եղեք ձեր քվեին, մայիսի 5-ին քվեարկե՛ք հօգուտ ԲՀԿ-ի՝ հանուն իրական փոփոխության, հանուն արժանապատիվ երևանցու»,- կոչ արեցին ԲՀԿ ներկայացուցիչները:
ԲՀԿ. «Երևանը վերադարձնել իր իրական տերերին՝ երևանցիներին» (տեսանյութ)
Լավագույն նվերը երևանցիներին ու Երևանին ժողովրդի քվեով ձևավորված քաղաքային իշխանությունն ու դրա շնորհիվ ընտրված քաղաքապետը կարող է լինել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան զանգվածի բնակիչներին հորդորեցին անպայման մասնակցել մայիսի 5-ի ընտրությանը, հավատալ, որ յուրաքանչյուրից է կախված այն փոփոխությունների սկզբը, որ տարածվելու է Երևանից: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ հադիպմանը ԲՀԿ ներկայացուցիչները նշեցին, որ կուսակցությունը պատրաստ է ու կարող է ստանձնել Երևանի կառավարման պատասխանատվությունը:
Ունենալ Երևան, որտեղ ժողովրդի և իշխանության շահերն ու նպատակները նույնն են. այս հաստատակամությամբ է ԲՀԿ-ն ստանձնելու Երևանի կառավարումը՝ վստահ, որ կկարողանա բացեիբաց կանգնել ժողովրդի առջև և հաշվետու լինել յուրաքանչյուր քայլի համար:
«Իշխանության վարած սոցիալ-տնտեսական ապաշնորհ քաղաքականության ու անտարբերության արդյունքն է այն արտագաղթը, որն իրական ողբերգություն է մեզ համար»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ վստահեցնելով, որ քաղաքական մթնոլորտի փոփոխության դեպքում ունենալու ենք բոլորովին այլ պատկեր:
Երևանը վերադարձնել իր իրական տերերին՝ երևանցիներին. սա է առաջին փոփոխությունը, որը խոստանում է ԲՀԿ-ն:
«Թույլ չտաք, որ որևէ մեկը քվեարկի ձեր փոխարեն: Տեր եղեք ձեր քվեին, մայիսի 5-ին քվեարկե՛ք հօգուտ ԲՀԿ-ի՝ հանուն իրական փոփոխության, հանուն արժանապատիվ երևանցու»,- կոչ արեցին ԲՀԿ ներկայացուցիչները: