Լրահոս

04.07.2009 11:56


Պաշտպանության նախարարության թիմը՝ «ՀՀ վարչապետի գավաթ-2009»-ի մրցանակակիր

Հուլիսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում տեղի է ունեցել «ՀՀ վարչապետի գավաթ-2009» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը։ Եզրափակիչ փուլում հանդես են եկել ՀՀ պաշտպանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների ֆուտբոլային թիմերը։ 6։0 հաշվով հաղթող է ճանաչվել ՀՀ պաշտպանության նախարարության թիմը, որն արժանացել է «ՀՀ վարչապետի գավաթ-2009» մրցանակին։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, շնորհավորելով բոլոր մասնակիցներին, հաղթող թիմին է հանձնել գլխավոր մրցանակը։
Մրցանակներ և պարգևներ են հանձնվել երկրորդ և երրորդ տեղերը գրաված թիմերին, լավագույն խաղացողին, լավագույն հարձակվողին, լավագույն դարպասապահին, լավագույն պաշտպանին, լավագույն կիսապաշտպանին, ամենակարգապահ թիմին, իսկ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից մրցանակ է հանձնվել լավագույն քաղաքացիական ծառայող ֆուտբոլիստին։
Մրցաշարը մեկնարկել էր հունիսի 9-ին, մասնակցել են մի շարք նախարարությունների և գերատեսչությունների ֆուտբոլային թիմեր։

Այս խորագրի վերջին նյութերը