ՀԳՄ նախագահությունը խոչընդոտում է լրատվամիջոցների աշխատանքը
«ՀԳՄ ընդհանուր ժողովը լուսաբանել կարող են միայն հավատարմագրված լրագրողները»,- հայտարարել է միության նախագահ Լևոն Անանյանը։ Տարօրինակ է, բայց հավատարմագրման վերաբերյալ պատշաճ ծանուցում գրեթե ոչ մի լրատվամիջոց չի ստացել։ Ավելին, հակասելով ինքն իրեն, Լ. Անանյանն ասել է, որ ընդհանուր ժողովը կազմակերպության ներքին խոհանոցն է, որին լրագրողների ներկայությունը ցանկալի չէ։ Ժողովի պատվիրակներից մի քանիսը բարձրացրել են այդ հարցը, նշելով, որ լրագրողի աշխատանքը խոչընդոտելը օրենքի խախտում է, սակայն Լ. Անանյանը հայտարարել է, թե լրատվամիջոցները «վայրահաչում են», դրա համար էլ ներս չի թողնի։ Ի վերջո հարցը դրվել է քվեարկության, բայց մեծամասնությունը դեմ է արտահայտվել չհավատարմագրված լրագրողներին դահլիճ թողնելուն։