Լրահոս

02.05.2013 11:39


Պռոշյանում արտահերթ ՏԻՄ ընտրություններ անցկացնելու համար Կառավարությունը 2 մլն 553 հազ. դրամ է տրամադրել

Պռոշյանում արտահերթ ՏԻՄ ընտրություններ անցկացնելու համար Կառավարությունը 2 մլն 553 հազ. դրամ է տրամադրել

ՀՀ Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին հարցը:
Հիշեցնենք՝ ապրիլի 2-ին սպանվել էր Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը: Նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակվում են Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։
Պռոշյանում արտահերթ ՏԻՄ ընտրություններ անցկացնելու համար Կառավարությունը ընտրատարածքային հանձնաժողովին կհատկացնի 2 մլն 553 հազ. դրամ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ շուրջ 1,1 մլն դրամ, Ոստիկանությանը՝ շուրջ 405 հազ. դրամ։

Այս խորագրի վերջին նյութերը