Լրահոս

02.05.2013 12:10


Ստի, կեղծիքի, երեսպաշտության ժամանակներում ենք ապրում

Ստի, կեղծիքի, երեսպաշտության ժամանակներում ենք ապրում

Ստի, կեղծիքի, երեսպաշտության ժամանակներում ենք ապրում:
Օրեր առաջ նախագահա-միշիկական «Արմնյուզի» ղեկավար Արտակ Ալեքսանյանի ՖԲ-յան «ինքնաբուխ» գրառումից հետո մինչեւ հիմա «ուշքի չեմ գալիս»:
Արտակի «ինքնաբուխ» բողոքը Տիգրան Սարգսյանի դեմ, մեղմ ասած, ժպիտ է առաջացնում:
Հիշեցնեմ՝ «Արմնյուզի» ղեկավարը վարչապետի ամենամեծ ձախողումներից մեկն է համարում Նաիրիտում տիրող իրավիճակը եւ գրում է. «...Ու Նաիրիտը այսօր դարձել է արդյունաբերական փալաս, որ դեմ են տալիս հնդիկից մինչև ռուս, որտեղ տնօրենը ունի տասից ավելի տեղակալ, ամեն մեկը մի քանի միլիոն աշխատավարձով: Ու հիմա էդ մարդիկ պահանջում են մի բան, որը իրենց իրավունքն է: Ախր ինչպե՞ս կարելի է 11 ամիս աշխատավարձ չտալ: Նաիրիտի աշխատակիցների էսօրվա երթը իսկապես ստորացուցիչ էր: Ամոթ կոնկրետ էս կառավարությանը, որ իր լավագույն քիմիկոսներին ու ինժեներներին բոմժ է սարքել, ու այսօր մարդիկ պահանջում են ամենատարրականը: Ու չես կարող որևէ արդարացում լսել, թե ինչպես պատահեց, որ հինգ տարվա մեջ այդպես էլ էդ գործարանը հնարավոր չեղավ աշխատեցնել մարդավարի: Կամ գոնե այնպես աշխատեցնել, որ մարդիկ ժամանակին վճարվեն: Միայն մենեջմենթի գումարները միասին վերցրած՝ աշխատավարձային ֆոնդի մեկ քառորդը կլինեն»:
Պարզապես անհնար է նման տեքստ գրել առանց նախագահականի հետ համաձայնության: Կամ որ ավելի ճիշտ է՝ հենց պալատի հրահանգով է գրվել այս «ինքնաբուխ» տեքստը:
Իսկ նախագահա-միշիկական լրատվամիջոցներին հասցեագրված միակ դևիզը անցած 5 տարում եղել է սա. «Կպնել սաղին՝ բացի մեկից»:
Ու հիմա դուք ուզում եք, որ ես հավատամ, թե Արտակը հանդես է եկել որպես «ազնիվ ու սրտացավ» լրագրո՞ղ: 
Ախր «Արմնյուզը» մինչ օրս մանրակրկիտ լուսաբանել է կառավարության ամենաաննշան ծառայությունների աշխատանքը, չեմ խոսում՝ նախարարների փառապանծ գործունեության մասին, ինչը այդ հեռուստաընկերությունը լուսաբանում է ըստ պատշաճի: Այսինքն՝ այնպես, որ Տիգրան Սարգսյանը ներկայացվի բացառապես դրական լույսի ներքո:
Եվ հանկարծ՝ Արտակի «ինքնաբուխ» գրառումը:
Նույն Արտակի, որ լրատվամիջոցների հետ մարտի 18-ին Սերժ Սարգսյանի հանդիպում-ասուլիսը վերապատմում էր իր իսկ եթերում՝ մինչ պալատը կպատրաստեր իրեն հարմար տեսանյութը: (Մազալու բան, որ երբեւէ չեն կիրառել միջազգային լրատվական դաշտում. նստել սեփական եթերում ու պատմել, վերաշարադրել նախագահի մտքերը, մինչեւ...):
Եթե Արտակը այդ գրառումն իսկապես ինքնուրույն է արել, ապա ամենաուշը հաջորդ օրը պետք է ազատված լիներ աշխատանքից:
Բայց ինչպես տեսնում ենք, նա շարունակում է աշխատել ի նպաստ Բաղրամյան 26-ի...
«Ինչպես տատս էր ասում»՝ բոշի մայլեն քյանդրբազություն եք անում, որ ի՞նչ անեք...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը