Քաղաքական

02.05.2013 13:21


Վահագն Խաչատրյան. «Պետք է վերջ տալ այս համակարգին՝ իշխանափոխությունը սկսելով Երևանից»

Վահագն Խաչատրյան. «Պետք է վերջ տալ այս համակարգին՝ իշխանափոխությունը սկսելով Երևանից»

«Քարոզարշավը դժվար սկսեցինք, քանի որ սկզբից զբաղված էինք ՀԱԿ համագումարով: Մեր հիմնական նպատակը՝ ցույց տալն էր, որ Երևանի ավագանսու ընտրությունները քաղաքական են:  Դա հասցրինք մեր ընտրողին:  Պետք է վերջ տալ այս համակարգին՝ իշխանափոխությունը սկսելով Երևանից»,–այսօրվա ասուլիսին ասել է ՀԱԿ ավագանու ցուցակը գլխավորող Վարդան Խաչատրյանը։

Բանախոսն ընդգծեց, որ «իշխանությունն իր ամբողջ կերպարով ու դեմքով հանդես եկավ իրենց դեմ՝ շարունակելով նույն կերպ գործել»։

«Իշխանությունը ձայներ չունի Երևանում, նա իրականում միայն խոսքով է ասում, որ ազատ և արդար ընտրություններ է ուզում։ Մենք ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» հետ հնարավորինս համագործակցում ենք: Դիմում եմ ոստիկանությանը, որ ուշադրություն դարձնեն Մալաթիա-Սեբաստիա համայնքին, որտեղ հանցագործություններ են անելու, խժդժություններ են անելու, որ կեղծիքներ անեն` մի քանի անգամ  քվեարկեն: Իշխանությունները ճշտում են այն մարդկանց  անունները, որոնք Երևանում  չեն»,–ասել է Վ. Խաչատրյանը։

Նա նաև ասել է, որ  հանդիպել է մի շարք գործարարների, ովքեր հայտնել են, որ իրենց պատվեր է իջեցվել իշխանություններից ընտրությունների ժամանակ ապահովել որոշակի թվով մարդկանց քվեարկություն:

«Ես հանդիպել եմ դպրոցի տնօրենների, ուսուցիչների հետ, ովքեր  ասել են` ինչպես են իրենք աշխատելու, իրենց ինչ պատվեր  է իջեցվել»,–հայտնել է Երևանի նախկին քաղաքապետն՝ ընդգծելով, որ ընդդիմադիր քաղաքապետը չի կարող գործող համակարգի հետ աշխատել, քանի որ խնդիրներ կստեղծի իշխանության համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը