Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) սկսում է անդամների հավաքագրում և կազմակերպում է աշխատանքային հանդիպում-ծանոթություն, որը կկայանա մայիսի 4-ին՝ ժամը 12:00-ին, Նարեկացի արվեստի միությունում (հասցեն՝ Վարդանանց 16/1, Վերնիսաժի հարևանությամբ): Հանդիպման ժամանակ ավելի մանրամասն կներկայացվեն ՀԲՃ-ի կազմակերպչական կառուցվածքը, աշխատանքային խմբերի նկարագրությունները, գործունեության սկզբունքներն ու կանոնները։ Կքննարկվի նաև իրավաբանական կարգավիճակը: Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին։ Առաջին փուլի համար առաջարկում ենք հետևյալ աշխատանքային խմբերը, որոնց կարող են միանալ բոլոր ցանկացողները՝ ըստ իրենց մասնագիտության կամ նախասիրությունների․ 1. Բնապահպանական խնդիրների վերհանման և մշտադիտարկման խումբ 2. Հանրության էկոգիտակցության բարձրացման և էկոիրազեկման խումբ 3. Կանաչ ջոկատ 4. Իրավաբանական խումբ 5. Հանրային կապեր և տեղեկատվություն Խմբերի թիվը հետագայում կավելանա՝ ընդգրկելով բնապահպանությանն առնչվող այլ ոլորտներ: Կստեղծվեն նաև տարածքային և ժամանակավոր խմբեր: ՀԲՃ-ի նպատակներին, կառուցվածքին և աշխատանքային խմբերի նկարագրությանը ավելի մանրամասն ծանոթանալու, ինչպես նաև աշխատանքային խմբերում ընդգրկվելու համար կարող եք միանալ մեր ֆեյսբուքյան խմբին կամ միջոցառմանը և թողնել համապատասխան գրառում, կամ գրել մեր էլեկտրոնային հասցեին:
ՀԲՃ-ն, փաստելով, որ ներկայումս մեծ թափով ընթանում է Հայրենիքի էկոգաղութացում՝ օտար կապիտալի և ներքին օլիգարխիայի կողմից բնական ռեսուրսների լայնածավալ ու անխնա շահագործման միջոցով, որն էլ բերում է բնության անդառնալի կորուստների ու հատկապես գյուղական բնակչության սոցիալական ճորտացման և արտագաղթի,
հասկանալով, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը ոչ միայն գործնական քայլեր չի ձեռնարկում համազգային այս աղետը կանխելու ուղղությամբ, այլ, ըստ էության, հենց ինքն է հանդիսանում այդ ամենի անբաժանելի մասն ու դրա հովանավորը,
գիտակցելով, որ բնապահպանությունը հայաստանապահպանություն է, և իրավիճակը հնարավոր է շտկել միայն համայն հայության բնապահպանական ներուժի համախմբմամբ և համակարգված գործադրմամբ, նպատակ է դնում ապահովել մեր հայրենի բնության պահպանությունը, տնտեսության բանական զարգացումը և սոցիալական արդարությունը:
Այս նպատակին հասնելու համար ՀԲՃ-ն հետամուտ է լինելու բնական միջավայրի պահպանմանը, վերականգնմանն ու զարգացմանը, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը և վերարտադրությանը, շրջակա միջավայրի վրա տնտեսական և այլ գործունեության բացասական հետևանքների կանխմանը և վերացմանը, սոցիալական արդարության սկզբունքով բնական ռեսուրսների օգտագործման արդյունքների բաշխմանը: Նշված նպատակին հասնելու և խնդիրների իրականացման համար, ՀԲՃ-ն առաջարկում է ձևավորել բնապահպանական մշտադիտարկման և գործողությունների կազմակերպման ու համակարգման համահայկական ցանց, որը բացառապես պետք է գործի օրինականության, թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքներով:
Համահայկական բնապահպանական ճակատը
Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) սկսում է անդամների հավաքագրում և կազմակերպում է աշխատանքային հանդիպում-ծանոթություն, որը կկայանա մայիսի 4-ին՝ ժամը 12:00-ին, Նարեկացի արվեստի միությունում (հասցեն՝ Վարդանանց 16/1, Վերնիսաժի հարևանությամբ): Հանդիպման ժամանակ ավելի մանրամասն կներկայացվեն ՀԲՃ-ի կազմակերպչական կառուցվածքը, աշխատանքային խմբերի նկարագրությունները, գործունեության սկզբունքներն ու կանոնները։ Կքննարկվի նաև իրավաբանական կարգավիճակը:
Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին։
Առաջին փուլի համար առաջարկում ենք հետևյալ աշխատանքային խմբերը, որոնց կարող են միանալ բոլոր ցանկացողները՝ ըստ իրենց մասնագիտության կամ նախասիրությունների․
1. Բնապահպանական խնդիրների վերհանման և մշտադիտարկման խումբ
2. Հանրության էկոգիտակցության բարձրացման և էկոիրազեկման խումբ
3. Կանաչ ջոկատ
4. Իրավաբանական խումբ
5. Հանրային կապեր և տեղեկատվություն
Խմբերի թիվը հետագայում կավելանա՝ ընդգրկելով բնապահպանությանն առնչվող այլ ոլորտներ: Կստեղծվեն նաև տարածքային և ժամանակավոր խմբեր:
ՀԲՃ-ի նպատակներին, կառուցվածքին և աշխատանքային խմբերի նկարագրությանը ավելի մանրամասն ծանոթանալու, ինչպես նաև աշխատանքային խմբերում ընդգրկվելու համար կարող եք միանալ մեր ֆեյսբուքյան խմբին կամ միջոցառմանը և թողնել համապատասխան գրառում, կամ գրել մեր էլեկտրոնային հասցեին:
Ֆեյսբուքյան խումբ` https://www.facebook.com/groups/armecofront/
Ֆեյսբուքյան միջոցառում՝ https://www.facebook.com/events/557230500996300/
Էլ. փոստ` [email protected]
-------------------------------------------------------------------------
ՀԲՃ-ն, փաստելով, որ ներկայումս մեծ թափով ընթանում է Հայրենիքի էկոգաղութացում՝ օտար կապիտալի և ներքին օլիգարխիայի կողմից բնական ռեսուրսների լայնածավալ ու անխնա շահագործման միջոցով, որն էլ բերում է բնության անդառնալի կորուստների ու հատկապես գյուղական բնակչության սոցիալական ճորտացման և արտագաղթի,
հասկանալով, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը ոչ միայն գործնական քայլեր չի ձեռնարկում համազգային այս աղետը կանխելու ուղղությամբ, այլ, ըստ էության, հենց ինքն է հանդիսանում այդ ամենի անբաժանելի մասն ու դրա հովանավորը,
գիտակցելով, որ բնապահպանությունը հայաստանապահպանություն է, և իրավիճակը հնարավոր է շտկել միայն համայն հայության բնապահպանական ներուժի համախմբմամբ և համակարգված գործադրմամբ, նպատակ է դնում ապահովել մեր հայրենի բնության պահպանությունը, տնտեսության բանական զարգացումը և սոցիալական արդարությունը:
Այս նպատակին հասնելու համար ՀԲՃ-ն հետամուտ է լինելու բնական միջավայրի պահպանմանը, վերականգնմանն ու զարգացմանը, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը և վերարտադրությանը, շրջակա միջավայրի վրա տնտեսական և այլ գործունեության բացասական հետևանքների կանխմանը և վերացմանը, սոցիալական արդարության սկզբունքով բնական ռեսուրսների օգտագործման արդյունքների բաշխմանը:
Նշված նպատակին հասնելու և խնդիրների իրականացման համար, ՀԲՃ-ն առաջարկում է ձևավորել բնապահպանական մշտադիտարկման և գործողությունների կազմակերպման ու համակարգման համահայկական ցանց, որը բացառապես պետք է գործի օրինականության, թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքներով:
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)