ՀՀ ոստիկանության Եղվարդի բաժնի պետը ինքնասպա՞ն է եղել
Ըստ իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրների՝ ՀՀ ոստիկանության Եղվարդի բաժնի պետ Կորյուն Հարությունյանը, համաձայն նախնական վարկածի, ինքնասպան է եղել։
Ինչպես տեղեկացրել էինք, մայիսի 2-ի առավոտյան Հրազդան քաղաքի գերեզմանատանը հայտնաբերվել էր Եղվարդի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Կորյուն Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
Ոստիկանապետի մահվան փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքնությունը շարունակվում է: