«Դիպլոմատ» ամսագրի տարվա դիվանագետ մրցանակը հետմահու շնորհվեց դեսպան Կարինե Ղազինյանին
Ապրիլի 23-ին Լոնդոնում կայացավ հանրահայտ «Դիպլոմատ» ամսագրի «Տարվա դիվանագետ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին մասնակցեցին Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ավելի քան 150 երկրների դեսպաններ ու դիվանագետներ, ինչպես նաեւ բրիտանական արտաքին գերատեսչության ու գործարար համայնքի ներկայացուցիչներ:
Տարվա դիվանագետ-2013 մրցանակը ներկայացվեց 10 անվանակարգում: Մրցանակաբաշխությունը վարեց բրիտանացիհայտնի դիվանագետ, նախկին դեսպան սըր Քրիսթոֆեր Մեյերը:
Եվրասիա տարածաշրջանի համար նախատեսված մրցանակը, իր գործընկեր դեսպանների միաձայն քվեարկությամբ, հետմահու շնորհվեց ՄԹ-ում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանին՝ բացառիկ ձեռքբերումների ու իր երկրի շահերն արդյունավետ կերպով ՄԹ-ում ներկայացնելու համար:
Մրցանակը ընդունեց ՄԹ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը:
«Դիպլոմատ» ամսագրի տարվա դիվանագետ մրցանակը հետմահու շնորհվեց դեսպան Կարինե Ղազինյանին
Ապրիլի 23-ին Լոնդոնում կայացավ հանրահայտ «Դիպլոմատ» ամսագրի «Տարվա դիվանագետ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին մասնակցեցին Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ավելի քան 150 երկրների դեսպաններ ու դիվանագետներ, ինչպես նաեւ բրիտանական արտաքին գերատեսչության ու գործարար համայնքի ներկայացուցիչներ:
Տարվա դիվանագետ-2013 մրցանակը ներկայացվեց 10 անվանակարգում: Մրցանակաբաշխությունը վարեց բրիտանացի հայտնի դիվանագետ, նախկին դեսպան սըր Քրիսթոֆեր Մեյերը: