Լրահոս

03.05.2013 09:56


Փլուզում` «Վանքի ձոր» մատուռի հարևանությամբ

Փլուզում` «Վանքի ձոր» մատուռի հարևանությամբ

Մայիսի 2-ին, ժամը 16.38-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնածախ գյուղից 3 կմ հարավ-արևելք` «Վանքի ձոր» կոչվող տարածքում, մատուռի հարևանությամբ տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով փակվել է մատուռի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: 

Պարզվել է, որ քարաթափման արդյունքում փակվել է դեպի մատուռ տանող ճանապարհը: Թափված զանգվածը ընդգրկում է 600 քմ տարածք (ընդհանուր 200 տ. քարաբեկոր):

Կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ձեռքով հնարավոր չէ տեղափոխել քարաբեկորները և տեղանքի աշխարհագրական բարդ ռելիեֆի հետևանքով ինժեներական հատուկ տեխնիկան ևս չի կարող մոտենալ:

Այս խորագրի վերջին նյութերը