Լրահոս

03.05.2013 10:13


«Կայզեր» սուպերմարկետի սեփականատերը ՀՀԿ-ի օգտին քվեարկողների ցուցակներ է հավաքում

«Կայզեր» սուպերմարկետի սեփականատերը ՀՀԿ-ի օգտին քվեարկողների ցուցակներ է հավաքում

«Չորրորդ ինքնինշխանության» տեղեկություններով՝ Երևանի ավագանու անդամ, ավագանու անդամության ՀՀԿ թեկնածու Արթուր Պետրոսյանը այս օրերին լծված է հարազատ կուսակցությանը ձայներ բերելու դժվարին գործին: Լինելով «Կայզեր» սուպերմարկետների ցանցերի սեփականատերը` նա իր աշխատակիցներին հրահանգել է ծանոթ-բարեկամով րնտրության օրը քվեարկել ՀՀԿ-ի համամասնական ցուցակի օգտին: «Իր հրահանգի սրբորեն կատարումը ստուգելու համար նա աշխատակիցներից յուրաքանչյուրից պահանջել է ներկայացնել ՀՀԿ համակիրների 10 անուն, և թե նրանցից յուրաքանչյուրը որ տեղամասում է քվեարկելու»,–գրում է «ՉԻ»-ը։

Թերթի հիշեցմամբ` իրավաբանի մասնագիտությամբ ավագանու անդամը Երևանի ավագանու չորսամյա գործունեության ընթացքում նիստերի ժամանակ ծպտուն անգամ չի հանել և որևէ խնդրի մասին չի բարձրաձայնել: «ՉԻ» հարցին, թե ավագանու 2013թ. ընտրությունների ժամանակ ՀՀԿ համամասնական ցուցակի ո՞ր հորիզոնականն է վերջինս զբաղեցնում, Պետրոսյանը անկեղծորեն պատասխանել է` «չգիտեմ»:

Այս խորագրի վերջին նյութերը