Հնարավոր է ապացուցվի, որ Հայաստանն է արիացիների հնագույն հայրենիքը
Աշտարակից 3,5 կմ արևմուտք գտնվող դամբարանադշտում հայտնաբերվել են այնպիսի գտածոներ, որոնք հիմք են տալիս ապացուցելու, որ Հայաստանը եղել է արիացիների հնագույն հայրենիքը։ 6 հա տարածության վրա տեղակայված դամբարանաբլուրներում, նոր հնագիտական հայտնագործություններ են արվել։ Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանն ասել է, որ դամբարանադաշտի 8-րդ դամբարանը պեղելիս պարզվել է, որ այնտեղ կառուցված է բավական մեծ կոթողային կառույց։
-Պատերի հաստությունը 1,5 մետր է, երկարությունը՝ 25 մետր և 12 մետր՝ լայնությունը։ Այսինքն, 300 քմ տարածքով մի շինություն է, որից կարող ենք նախնական եզրակացություն անել, որ սա տաճարական շինություն է և կապվում է նախնիների պաշտամունքի հետ,- ասել է Հակոբ Սիմոնյանը։
-Դամբարանաբլուրները հեղաշրջում են առաջացրել հնագույն պատմությա ն և մշակույթ մասին մեր պատկերացումներում։ Այստեղից հայտբնաբերված ձիու ոսկորները հնագույնն են Առաջավոր Ասիայում՝ որպես ընտելացված և ռազմի նպատակով օգտագործված ձի,- ասել է Հակոբ Սիմոնյանը։
Նա նշել է, որ հայտնաբերված ամբողջ նյութը տրամադրվելու է Հայաստանի պատմության թանգարանին։
-Այնտեղ կան շատ թանկարժեք ոսկյա իրեր, որոնց անվտանգությունն ապահովելու հնարավորություն միայն այս թանգարանն ունի,- հավելել է նա։
Հակոբ Սիմոնյանի խոսքերով՝ սեպտեմբերին թանգարանի երկու մեծ սրահներում կկազմակերպվի հայտնաբերված նյութերի ցուցադրությունը։
Հնարավոր է ապացուցվի, որ Հայաստանն է արիացիների հնագույն հայրենիքը
Աշտարակից 3,5 կմ արևմուտք գտնվող դամբարանադշտում հայտնաբերվել են այնպիսի գտածոներ, որոնք հիմք են տալիս ապացուցելու, որ Հայաստանը եղել է արիացիների հնագույն հայրենիքը։ 6 հա տարածության վրա տեղակայված դամբարանաբլուրներում, նոր հնագիտական հայտնագործություններ են արվել։ Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանն ասել է, որ դամբարանադաշտի 8-րդ դամբարանը պեղելիս պարզվել է, որ այնտեղ կառուցված է բավական մեծ կոթողային կառույց։
-Պատերի հաստությունը 1,5 մետր է, երկարությունը՝ 25 մետր և 12 մետր՝ լայնությունը։ Այսինքն, 300 քմ տարածքով մի շինություն է, որից կարող ենք նախնական եզրակացություն անել, որ սա տաճարական շինություն է և կապվում է նախնիների պաշտամունքի հետ,- ասել է Հակոբ Սիմոնյանը։
- Դամբարանաբլուրները հեղաշրջում են առաջացրել հնագույն պատմությա ն և մշակույթ մասին մեր պատկերացումներում։ Այստեղից հայտբնաբերված ձիու ոսկորները հնագույնն են Առաջավոր Ասիայում՝ որպես ընտելացված և ռազմի նպատակով օգտագործված ձի,- ասել է Հակոբ Սիմոնյանը։
Նա նշել է, որ հայտնաբերված ամբողջ նյութը տրամադրվելու է Հայաստանի պատմության թանգարանին։
-Այնտեղ կան շատ թանկարժեք ոսկյա իրեր, որոնց անվտանգությունն ապահովելու հնարավորություն միայն այս թանգարանն ունի,- հավելել է նա։
Հակոբ Սիմոնյանի խոսքերով՝ սեպտեմբերին թանգարանի երկու մեծ սրահներում կկազմակերպվի հայտնաբերված նյութերի ցուցադրությունը։
7or.am
Տես նաև.
Մշակույթի նախարարությունից Վրաստանում հայկական հուշարձանների հարցով զբաղվել դեռևս չեն հանձնարարել