Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ֆրանսիացի սենատոր, Բուր-լե-Վալանսի քաղաքապետ Բերնար Պիրասին
Հուլիսի 4-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Դրոմ շրջանի Բուրգ-լե-Վալանս քաղաքի քաղաքապետ, սենատոր Բերնար Պիրասին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Պիրասի ջանքերի համար, որոնց շնորհիվ քույր քաղաքներ դարձած Բուրգ-լե-Վալանս և Թալին քաղաքները ակտիվ փոխգործակցում են տարբեր բնագավառներում: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը կարևորեց Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության առավել ընդլայնումն ու խորացումը:
Իր հերթին Բերնար Պիրեսը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական հարաբերությունները և կարևորեց ֆրանսահայերի մասնակցությունը իր կողմից ղեկավարվող քաղաքի կյանքում:
Զրուցակիցներն անդրադարձան նաև Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան խմբակցության շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Այդ առումով նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց սենատոր Պիրասի անձնական ներդրումը միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման գործում: