Լրահոս

03.05.2013 12:02


ՀՅԴ–ն այսօր Շ. Ազնավուրի հրապարակում հանրահավաք կանցկացնի

ՀՅԴ–ն այսօր Շ. Ազնավուրի հրապարակում հանրահավաք կանցկացնի

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունները հիմնականում իրենց քարոզարշավն ամփոփում են այս օրերին հրավիրվող մեծ հանրահավաքներով։ Ազատության հրապարակում ապրիլի 30–ին հանրահավաք անցկացրեց Հայ ազգային կոնգրեսը, մայիսի 1–ին՝ «Բարև Երևան» դաշինքը, մայիսի 2–ին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, իսկ այսօր՝ ժամը 19։00–ին, Շառլ Ազնավուրի հրապարակում հանրահավաք կանցկացնի նաև ՀՅ Դաշնակցությունը։

Մայիսի 3–ին՝ ժամը 18։00–ին, ազատության հրապարակում հանրահավաք պետք է անցկացներ նաև ՀՀԿ–ն, սակայն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այն չեղյալ է հայտարարվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը