Լրահոս

03.05.2013 12:07


Սկսեք մտածել վերադարձի մասին

Սկսեք մտածել վերադարձի մասին

Դարեր շարունակ երկրից «թռնելը» «իմաստության» դրսևորում է դիտվել: Այսօր էլ անկախ Հայաստանից «իմաստնաբար թռնելու» և «թռնելը» որպես «հերոսություն» ու պարծանքի առարկա դիտելու ախտավոր երևույթն առավել քան կենդանի է: Բայց մի օր, ի վերջո, այս խայտառակ «ավանդույթի» և անպատիվ փոքրոգության հանդեպ մենք պարտավոր ենք ձևավորել սաստկագույն պարսավանքի և անվերապահ մերժման մթնոլորտ: Եթե գործազուրկ կամ «իրավազրկված» հայրենակիցներս լինեին նվազ քաղքենի և գոնե մի քիչ պայքարող, այսօր անգործ կամ արտագաղթած կլինեին ընդամենը մի քանի տասնյակ սերժիկ-լֆիկ-սաշիկներ: Ուստի, անկախ Հայաստանից «անվերադարձ թռնողներն» ամենավատթար իմաստով դասալիք են (նկատի չունեմ իրոք անհաղթահարելի հանգամանքների բերմամբ ժամանակավորապես արտագնա աշխատանքի մեկնած մարդկանց): Եվ այս ամենը սիրով եմ ասում: Սկսեք մտածել վերադարձի մասին...

Ալեքսանդր Քանանյան

Այս խորագրի վերջին նյութերը