Հայաստանում գրեթե ամեն ինչ հարաբերական է և պայմանական։ Քաղաքական դաշտում տիրող իրավիճակը բացառություն չէ։
Օրինակ՝ ՀՀԿ–ն ֆորմալ առումով ունի իշխանություն, քանզի ունի մեծամասնություն ԱԺ–ում, կուսակցության նախագահը նաև ՀՀ նախագահի պաշտոնն է զբաղեցնում, վարչապետը նույնպես ՀՀԿ–ական է, հանրապետականից են նաև գրեթե բոլոր նախարարները, մարզպետները և համայնքապետները։ Սակայն իրական իշխանություն ՀՀԿ–ն՝ որպես կուսակցության, չունի։ Իշխանությունը մի խումբ մարդկանց ձեռքին է։ Նրանք են որոշումներ կայացնում, իսկ ՀՀԿ–ն իր գործադիր մարմնի նիստում կամ խորհրդարանի դահլիճում պարզապես դակում է այդ որոշումները։
Ավելին՝ Բաղրամյան 26–ի վերահսկողության տակ աշխատող լրատվամիջոցների հիմնական թիրախը նաև ՀՀԿ–ն է։ Պատճառն այն է, որ նեոբոլշևիկյան քաղաքականություն վարող «բարեշրջիչների» նպատակը սեփականության վերաբաշխումն ու տնտեսաքաղաքական համակարգի գերկենտրոնացումն է, ինչին, իրենց իսկ շահերից ելնելով, չեն կարող կողմ լինել ՀՀԿ–ի տարբեր շրջանակները։ Այդ իսկ պատճառով էլ «անկախ» մամուլը, թաքնվելով «քաղաքացիականության» և «հակաօլիգարխիկ» պայքարի քողի տակ, հարձակման թիրախ է դարձրել պոտենցիալ կուլակաթափվողներին։
Անգամ Երևանի գործող քաղաքապետ և քաղաքապետացու հռչակված ՀՀԿ–ական Տարոն Մարգարյանը պայմանական պաշտոնյա է, քանզի նախագահական նստավայրի դրածոն է և ցանկացած պահի կարող է «Դոմինգոյի վկա» դառնալ, եթե թերանա «ատկանտերը» տեղ հասցնելու և տենդերները «ճիշտ» մարդկանց շահել չտալու գործում։
ՀՀԿ–ական վարչապետ Տիգրան Սարգսյանի դեպքում էլ գործ ունենք հարաբերական ու պայմանական երևույթի հետ։ Մի կողմից նա իշխող մեծամասնության թիմից է համարվում և ունի նրանց ֆորմալ աջակցությունը, բայց մյուս կողմից՝ Տիգրանին իրականում աջակցում են միայն օլիգարխիան՝Սերժ Սարգսյանի գլխավորությամբ և օլիգարխիային կցված հաճախորդները՝Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Պատահական չէ, որ «Ժառանգությունից» ծպտուն չեն հանել Տիգրան Սարգսյանի վերանշանակման առիթով, մինչդեռ ընդդիմադիր ուժը չի կարող իր բացասական գնահատականը չտալ տնտեսության հերն անիծած «բարեշրջիչի» գործունեությանը։ Նույնիսկ ՕԵԿ–ն անուղղակիորեն կմճտում է վարչապետին, իսկ ահա Րաֆֆին խոսում էր արտագաղթից և Սերժ Սարգսյանից պահանջում Լիսկայի ու մյուսների հրաժարականը, բայց «մոռանում» տալ արտագաղթի գաղափարական հոր անունը։ Դե, իսկ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներից միայն հատուկենտ մարդ կգտնես, որ առանց ներքին զզվանքի դրական գնահատական տա կովերի պտուկները լավալու մեծ մասնագետին։
Այնպես որ, «իշխանություն» եզրն օգտագործելիս պետք է վերը նշվածը հաշվի առնել։
Հարաբերական ու պայմանական է նաև «ընդդիմություն» հասկացությունը։ Եթե ԱԺ կանոնակարգ օրենքով դատենք, ապա ՀՀ–ում ընդդիմություն են ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը»։ Իրական կյանքում, սակայն, «Ժառանգությունը» այնքանով է ընդդիմություն, որքանով ՕԵԿ–ը՝ բարոյական քաղաքական ուժ։
Ընդդիմությունը հայտարարելով չէ։ Այդպես որ լինի, Արտաշես Գեղամյանն ու Նիկոլ Փաշինյանն ամենաընդդիմադիր գործիչները կարող են համարվել, բայց դե գաղտնիք չէ, թե ինչով էր զբաղվում կերկերուն ձայնով «ընդդիմադիր» Գեղամյանը 2003–ից սկսած, և ինչով է հիմա զբաղվում ոչ պակաս կերկերուն ձայնի տեր Նիկոլը։
Վերջերս պարզվեց, որ մեզանում պայմանական ու հարաբերական է անգամ ոստիկանապետի գործառույթը։ Քանզի դժվար է ասել՝ Վլադիմիր Գասպարյանը ուժային կառույցի ղեկավա՞ր է, տերտե՞ր, գողակա՞ն, տոկոս «խփո՞ղ», դերասա՞ն, թե՞ բոլորը միասին վերցրած։
Մի խոսքով՝ Էյնշտեյնը երիցս ճիշտ էր. ամեն ինչ հարաբերական է, տիկնա՛յք և պարոնա՛յք։
Ամեն ինչ հարաբերական է
Հայաստանում գրեթե ամեն ինչ հարաբերական է և պայմանական։ Քաղաքական դաշտում տիրող իրավիճակը բացառություն չէ։
Օրինակ՝ ՀՀԿ–ն ֆորմալ առումով ունի իշխանություն, քանզի ունի մեծամասնություն ԱԺ–ում, կուսակցության նախագահը նաև ՀՀ նախագահի պաշտոնն է զբաղեցնում, վարչապետը նույնպես ՀՀԿ–ական է, հանրապետականից են նաև գրեթե բոլոր նախարարները, մարզպետները և համայնքապետները։ Սակայն իրական իշխանություն ՀՀԿ–ն՝ որպես կուսակցության, չունի։ Իշխանությունը մի խումբ մարդկանց ձեռքին է։ Նրանք են որոշումներ կայացնում, իսկ ՀՀԿ–ն իր գործադիր մարմնի նիստում կամ խորհրդարանի դահլիճում պարզապես դակում է այդ որոշումները։
Ավելին՝ Բաղրամյան 26–ի վերահսկողության տակ աշխատող լրատվամիջոցների հիմնական թիրախը նաև ՀՀԿ–ն է։ Պատճառն այն է, որ նեոբոլշևիկյան քաղաքականություն վարող «բարեշրջիչների» նպատակը սեփականության վերաբաշխումն ու տնտեսաքաղաքական համակարգի գերկենտրոնացումն է, ինչին, իրենց իսկ շահերից ելնելով, չեն կարող կողմ լինել ՀՀԿ–ի տարբեր շրջանակները։ Այդ իսկ պատճառով էլ «անկախ» մամուլը, թաքնվելով «քաղաքացիականության» և «հակաօլիգարխիկ» պայքարի քողի տակ, հարձակման թիրախ է դարձրել պոտենցիալ կուլակաթափվողներին։
Անգամ Երևանի գործող քաղաքապետ և քաղաքապետացու հռչակված ՀՀԿ–ական Տարոն Մարգարյանը պայմանական պաշտոնյա է, քանզի նախագահական նստավայրի դրածոն է և ցանկացած պահի կարող է «Դոմինգոյի վկա» դառնալ, եթե թերանա «ատկանտերը» տեղ հասցնելու և տենդերները «ճիշտ» մարդկանց շահել չտալու գործում։
ՀՀԿ–ական վարչապետ Տիգրան Սարգսյանի դեպքում էլ գործ ունենք հարաբերական ու պայմանական երևույթի հետ։ Մի կողմից նա իշխող մեծամասնության թիմից է համարվում և ունի նրանց ֆորմալ աջակցությունը, բայց մյուս կողմից՝ Տիգրանին իրականում աջակցում են միայն օլիգարխիան՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ և օլիգարխիային կցված հաճախորդները՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Պատահական չէ, որ «Ժառանգությունից» ծպտուն չեն հանել Տիգրան Սարգսյանի վերանշանակման առիթով, մինչդեռ ընդդիմադիր ուժը չի կարող իր բացասական գնահատականը չտալ տնտեսության հերն անիծած «բարեշրջիչի» գործունեությանը։ Նույնիսկ ՕԵԿ–ն անուղղակիորեն կմճտում է վարչապետին, իսկ ահա Րաֆֆին խոսում էր արտագաղթից և Սերժ Սարգսյանից պահանջում Լիսկայի ու մյուսների հրաժարականը, բայց «մոռանում» տալ արտագաղթի գաղափարական հոր անունը։ Դե, իսկ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներից միայն հատուկենտ մարդ կգտնես, որ առանց ներքին զզվանքի դրական գնահատական տա կովերի պտուկները լավալու մեծ մասնագետին։
Այնպես որ, «իշխանություն» եզրն օգտագործելիս պետք է վերը նշվածը հաշվի առնել։
Հարաբերական ու պայմանական է նաև «ընդդիմություն» հասկացությունը։ Եթե ԱԺ կանոնակարգ օրենքով դատենք, ապա ՀՀ–ում ընդդիմություն են ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը»։ Իրական կյանքում, սակայն, «Ժառանգությունը» այնքանով է ընդդիմություն, որքանով ՕԵԿ–ը՝ բարոյական քաղաքական ուժ։
Ընդդիմությունը հայտարարելով չէ։ Այդպես որ լինի, Արտաշես Գեղամյանն ու Նիկոլ Փաշինյանն ամենաընդդիմադիր գործիչները կարող են համարվել, բայց դե գաղտնիք չէ, թե ինչով էր զբաղվում կերկերուն ձայնով «ընդդիմադիր» Գեղամյանը 2003–ից սկսած, և ինչով է հիմա զբաղվում ոչ պակաս կերկերուն ձայնի տեր Նիկոլը։
Վերջերս պարզվեց, որ մեզանում պայմանական ու հարաբերական է անգամ ոստիկանապետի գործառույթը։ Քանզի դժվար է ասել՝ Վլադիմիր Գասպարյանը ուժային կառույցի ղեկավա՞ր է, տերտե՞ր, գողակա՞ն, տոկոս «խփո՞ղ», դերասա՞ն, թե՞ բոլորը միասին վերցրած։
Մի խոսքով՝ Էյնշտեյնը երիցս ճիշտ էր. ամեն ինչ հարաբերական է, տիկնա՛յք և պարոնա՛յք։
Կարեն Հակոբջանյան