Հայտնաբերվել է ավազակային հարձակում և սեռական բնույթի գործողություններ կատարած ու դատարանից փախուստի դիմած անձը
Մայիսի 3-ին՝ գիշերը ժամը 01:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել են 43-ամյա Արմեն Կաբալյանին:
Հիշեցնենք, որ Ա. Կաբալյանը այս տարվա ապրիլի 18-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մենախցից դիմել էր փախուստի, ինչի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հայտարարվել էր հետախուզում, և որպես խափանման միջոց՝ դատարանը որոշում էր ընդունել կալանավորումը:
Նա նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, այդ թվում՝ ավազակային հարձակում և սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար:
«Shamshyan.com»-ը հայտնում է, որ հայտնաբերվելուց անմիջապես հետո Ա. Կաբալյանը տեղափոխվել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: