Լրահոս

03.05.2013 14:30


Տիգրան Ուրիխանյանը «Բարև Երևան»–ին մեղադրել է հանձնաժողովներում իր տեղերը ՀՀԿ–ին վաճառելու համար

Տիգրան Ուրիխանյանը «Բարև Երևան»–ին մեղադրել է հանձնաժողովներում իր տեղերը ՀՀԿ–ին վաճառելու համար

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հակադարձել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև Երևան» դաշինքի քննադատությանը՝ ուղղված ԲՀԿ–ին.

–Կան կուսակցություններ, որոնք կուրծք են ծեծում, բայց ես ուզում եմ հարց տալ «Բարև Երևան» դաշինքին՝ ինչո՞ւ են տեղամասային հանձնաժողովներում նրանց տեղերը լրացնում Հանրապետական կուսակցության անդամները

Իսկ այս տեղեկությունը հերքելու պատրաստ յուրաքանչյուրին հրավիրել է հրապարակային բանավեճի.

–Ընտրությունների բարձր որակի մեջ շահագրգիռ ուժը չպետք է վաճառի իր տեղերը հանձնաժողովներում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը