Լրահոս

03.05.2013 15:17


Լևոն Զուրաբյան. «ՀԱԿ–ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն համագործակցում են, իսկ «Ժառանգության» հետ՝ տեղամասերում»

Լևոն Զուրաբյան. «ՀԱԿ–ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն համագործակցում են, իսկ «Ժառանգության» հետ՝ տեղամասերում»

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօրվա խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՀՀԿ–ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը թեև տարիներ շարունակ  պետական պաշտոններ է զբաղեցրել, բայց հսկայական ունեցվածք է կուտակել։

–Ակնհայտ է, որ գործ ունենք ժողովրդին թալանելու հետ: ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հայտարարում է, որ թալանել են և կթալանեն: Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները հանրաքվե են այն մասին, թե արդյոք ժողովուրդը ցանկանո՞ւմ է դադարեցնել այդ թալանը, արդյոք մենք՝ երևանցիներս, թասիբ ունե՞նք մերժելու գործող իշխանությանը։ Եթե բոլոր արժանապատիվ քաղաքացիներս մերժենք թալանչի ՀՀԿ-ին, կեղծիքի հնարավորությունը նվազելու է,-նշել է Լ. Զուրաբյանը՝ հավելելով, որ ընտրակեղծիքների դեմ պայքարում լրջորեն համագործակցում են ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի հետ, իսկ «Ժառանգության» հետ՝ միայն տեղամասերում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը