Քաղաքական

03.05.2013 16:38


«ՀՀԿ-ն, որ սկի հանրահավաք չի կարում կազմակերպի, առանց ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, դատում է ԲՀԿ–ին»

«ՀՀԿ-ն, որ սկի հանրահավաք չի կարում կազմակերպի, առանց ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, դատում է ԲՀԿ–ին»

Տանել չեմ կարողնում երեսպաշտությունն ու կեղծավորությունը, երկակի չափանիշններն ու ընտրողական արդարությունը, այդ իսկ պատճառով չեմ կարող լռել: Թեև երբեք չեմ հանդիսացել ԲՀԿ համակիր, երբեք չեմ քվեարկել այս ուժի օգտին, բայց չեմ կարող չարձանագրել, որ այն բերկրանքն ու ոգևորությունը, որը պատել է ՀՀԿ-ականներին երեկվա հանրահավաքից հետո պարզապես զզվել է: Արդեն ով չալարեց, մի հատ կծող բան գրեց երեկկվա հանրահավաքի մասին: Էլ ներքին տուրիզմի զարգացում, էլ օդնոկլասսնիկի նկարները հարստացնելու հնարավորություն, էլ դերասանություն․․․․ ու այսքանով հանդերձ, մեկ ակնհայտ հարց մնում է անպատասխան․ ԻՍԿ Ո՞ՎՔԵՐ ԵՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ․․․
ՀՀԿ-ն, որ սկի հնարահավաք չի կարում կազմակերպել, առանց ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, ՀՀԿ-ն ում անդամների հավատարմությունը ուղիղ համեմատական է ՀՀԿ-ի դիրքերի ամրությանը, ՀՀԿ-ն ում մասին անեկդոտները ավելի շատ են քան ԲՀԿ-ի մասին, ՀՀԿ-ն, որի պատճառով մարդ արդեն ամաչում է այս երկրի քաղաքացի լինելուց․․․
Ես միլլիոն հատ թերության կարող եմ նշել ԲՀԿ-ում, բայց ինչ էլ որ լինի ԲՀԿ-ում, ԲՀԿ-ն ՀՀԿ չէ ու մի բան հստակ կարելի է արձանագրել։ ԲՀԿ-ի անդամները չեն փախել ՀՀԿ, իսկ ՀՀԿ-ի անդամները՝ այո... ԲՀԿ-ի երեկվա հանրահավաքում մարդիկ չէին ձգտում միանալ ուրիշ քաղաքական ուժերի․․․
Այնպես որ, ուրիշի աչքի փուշը նատնացույց անելու, մի հատ նկատեք էն գերանները, որոնք ձեր աչքերում են․․․

Այս խորագրի վերջին նյութերը