Քաղաքական

03.05.2013 16:09


Նաիրա Զոհրաբյան. «Եթե ընտրություններն անցնեն ազատ և արդար, ԲՀԿ-ն մեծամասնություն կունենա»

Նաիրա Զոհրաբյան. «Եթե ընտրություններն անցնեն ազատ և արդար, ԲՀԿ-ն մեծամասնություն կունենա»

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանական այսօրվա ճեպազրույցի ժամանակ արդյունավետ է գնահատել մայիսի 2–ին Ազատության հրապարակում տեղի ունեցած ԲՀԿ–ի հանրահավաքը։

–Մեզ հաջողվել է երևանցուն հասցնել մեր ուղերձները: Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ–ի շանսերը գանհատում եմ շատ բարձր։ Եթե այդ ընտրություններն անցնեն ազատ և արդար, ԲՀԿ-ն մեծամասնություն կունենա,–նշել է Ն. Զոհրաբյանը՝ չբացառելով հետընտրական շրջանում ոչիշխանական ուժերի հետ դաշինքի ձևավորումը։

Ն. Զոհրաբյանի համար միայն անհասկանալի է «Ժառանգության», այսինքն՝ «Բարև Երևան»–ի օրակարգը։ Բայց նա հուսով է, որ հետընտրական շրջանում նրանց հետ էլ համագործակցության եզրեր կգտնվեն.

–Մենք ոչիշխանական ուժերի հետ շատ ճիշտ համագործակցում ենք։ Իշխանության բոլոր փորձերը՝ սեպ խրելու համար ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ համագործակցության մեջ, ձախողված են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը