Հրայր Կարապետյան. «Ամեն հանրահավաքից հետո չպետք է իրավիճակ փոխվի»
-Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր առջև խնդիրներ է դնում և իր մարտավարությունն է ճշտում։ Կոնկրետ այս դեպքում ՀԱԿ-ը որոշել է հանրահավաքների մարտավարություն անցկացնել, բայց դա չի նշանակում, որ ամեն հանրահավաքից հետո պետք է ներքաղաքական իրավիճակը փոխի,-խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը։
Անդրադառնալով իրականացված համաներմանը, պատգամավորն ասել է, թե ՀՅԴ-ն վաղուց է իր տեսակետը հայտնել, որ համաներումը պետք է լիներ ավելի շուտ՝ մարտի 1-ից անմիջապես հետո։
-Լավ է ուշ, քան՝ երբեք։ Եվ քայլն արդարացված է։
Միևնույն ժամանակ բանախոսն ասել է, թե չի կիսում, ավելին՝ սխալ է համաներում այն տեսակետը, թե համաներում իրականացնելով իշխանությունները ցույց տվեցին իրենց թուլությունը։
ՀՅԴ-ական պատգամավորը հայտարարել է, թե ճիշտ չէ այն, որ ընտրակեղծարարները համաներումով ազատ են արձակվել.
-Կարծում եմ, որ սա շատ սխալ մոտեցում է, միգուցե նաև մեր թերությունն է, որ այս մասով չենք բացառել համաներումը,- հավելել է Հ. Կարապետյանը։

7or.am