ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվան և դատախազության 91-ամյակին:
Հանդիսավոր նիստը տեղի ունեցավ ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում, որին մասնակցում էին դատաիրավական համակարգի կառույցների ղեկավարները, դատախազության վետերանները:
Հայաստանի դատախազության անցած ուղու, ներկայի գործառույթների և ապագայի խնդիրները ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազշ ԱղվանՀովսեփյանը:
Դատախազության աշխատակիցներին շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ գլխավոր դատախազն ընդգծել է, որ հանցավորության դեմ արդյունավետ պայքարը ենթադրում է համագործակցված և սրտացավ աշխատանք ինչպես ներպետական պատկան կառույցների, այնպես էլ այլ պետությունների գործընկերների միջև և տեղեկացրել, որ օրերս Ֆրանիսայում տեղի ունեցած Եվրոպայի դատախազների և դատավորների եվրոպական 4-րդ կոնֆերանսը միաձայն որոշել է հաջորդ՝ 5-րդ կոնֆերանսը անցկացնել Հայաստանում:
Մասնագիտական տոնի կապակցությամբ դատախազության ավելի քան հինգ տասնյակ աշխատակիցներ, ինչպես նաև վետերաններ արժանացել են տարբեր պարգևների: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով «Մխիթար Գոշի» մեդալով պարգևատրվել են Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը, զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետ Գրիգոր Նավասարդյանը, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ են շնորհվել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գագիկ Խաչիկյանին, գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կորյուն Փիլոյանը, ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգըատրվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը։
Նշվել է դատախազության աշխատողի մասնագիտական օրը
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվան և դատախազության 91-ամյակին:
Հանդիսավոր նիստը տեղի ունեցավ ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում, որին մասնակցում էին դատաիրավական համակարգի կառույցների ղեկավարները, դատախազության վետերանները:
Հայաստանի դատախազության անցած ուղու, ներկայի գործառույթների և ապագայի խնդիրները ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազշ Աղվան Հովսեփյանը: