Լրահոս

05.05.2013 10:11


ՀԱԿ և ՀՅԴ հանձնաժողովի անդամները ԲՀԿ-ի ներկայացուցչի հետ միասին անվավեր են ճանաչել քվեաթերթիկը

ՀԱԿ և ՀՅԴ հանձնաժողովի անդամները ԲՀԿ-ի ներկայացուցչի հետ միասին անվավեր են ճանաչել քվեաթերթիկը

Զեյթունի 3/06 ընտրատեղամասում ընտրողներից մեկը մտել է քվեախցիկ, ընտրել ու բջջային հեռախոսով լուսանկարել է քվեաթերթիկը: «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող հանձնաժողովի անդամը նկատել է դա, «Հայ ազգային կոնգրեսի» ու ՀՅԴ հանձնաժողովի անդամները ԲՀԿ-ի ներկայացուցչի հետ միասին անվավեր են ճանաչել քվեաթերթիկը ու թույլ չեն տվել այն քվեատուփ նետել:
Հանձնաժողովի նախագահը դեմ է եղել քվեաթերթիկն անվավեր ճանաչելուն, ոստիկաններն էլ հայտարարել են, թե հանձնաժողովի անդամները խանգարում են: Ի վերջո, քվեաթերթիկն անվավեր է ճանաչվել, ու ընտրողին թույլ չեն տվել քվեարկել:

Այս խորագրի վերջին նյութերը