Տիգրան Մուկուչյանը հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը (ֆոտո)
Առավոտյան ժամը 08:00-ին բացվել են Երևանի բոլոր 464 ընտրական տեղամասերը, 3712 հանձնաժողովի անդամներից բացակա են եղել 12-ը, առավոտյան 07:00-ին բոլոր տեղամասերում կայացել են նիստեր, կատարվել է պարտականությունների բաշխում և ժամը 08:00-ից բացվել են տեղամասերը՝ ընդունելով առաջին ընտրողներին: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում ներկայացրեց առաջին տեղեկությունները ընտրությունների ընթացքի վերաբերյալ: Ըստ Մուկուչյանի`առավոտից մինչ այս պահը դեռևս որևէ խնդիր ընտրությունների անցկացման վերաբերյալ չի առաջացել: ԿԸՀ նախագահը նաև վստահեցրեց, որ այս անգամ դրոշմակնիքի հետ կապված խնդիրներ ևս չկան: Մինչ ընտրությունները համապատասխան թանաքանյութն անցել է փորձարկում. «Թանաքանյութն անցել է փորձարկում, որևէ խնդիր չի առաջացել: Փորձարկման ժամանակ փորձ է արվել թանաքանյութը ջնջել թաց անձեռոցիկով, իսկ այդ դեպքում անձնագիրը փչանում է, ինչն օրենքի խախտում է»: Նշենք, սակայն, որ «ZHAM.am»-ի լրագրողի, ով 9.40-ին մոտ իր քաղաքացիական պարտքն էր կատարել Դավթաշենի դպրոցներից մեկում, որտեղ տեղակայված են 5/1, 5/2 և 5/3 ընտրատեղամասերը, անձնագրից կնիքը մատի թևթև հպումով անհայտացավ:
Նշենք, որ կնիքի ցնդելու մասին ահազանգերը գնալով ավելանում են՝ գրեթե բոլոր ընտրատեղամասերից:
Տիգրան Մուկուչյանը հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը (ֆոտո)
Առավոտյան ժամը 08:00-ին բացվել են Երևանի բոլոր 464 ընտրական տեղամասերը, 3712 հանձնաժողովի անդամներից բացակա են եղել 12-ը, առավոտյան 07:00-ին բոլոր տեղամասերում կայացել են նիստեր, կատարվել է պարտականությունների բաշխում և ժամը 08:00-ից բացվել են տեղամասերը՝ ընդունելով առաջին ընտրողներին:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում ներկայացրեց առաջին տեղեկությունները ընտրությունների ընթացքի վերաբերյալ: Ըստ Մուկուչյանի`առավոտից մինչ այս պահը դեռևս որևէ խնդիր ընտրությունների անցկացման վերաբերյալ չի առաջացել:
ԿԸՀ նախագահը նաև վստահեցրեց, որ այս անգամ դրոշմակնիքի հետ կապված խնդիրներ ևս չկան: Մինչ ընտրությունները համապատասխան թանաքանյութն անցել է փորձարկում. «Թանաքանյութն անցել է փորձարկում, որևէ խնդիր չի առաջացել: Փորձարկման ժամանակ փորձ է արվել թանաքանյութը ջնջել թաց անձեռոցիկով, իսկ այդ դեպքում անձնագիրը փչանում է, ինչն օրենքի խախտում է»:
Նշենք, սակայն, որ «ZHAM.am»-ի լրագրողի, ով 9.40-ին մոտ իր քաղաքացիական պարտքն էր կատարել Դավթաշենի դպրոցներից մեկում, որտեղ տեղակայված են 5/1, 5/2 և 5/3 ընտրատեղամասերը, անձնագրից կնիքը մատի թևթև հպումով անհայտացավ:
Նշենք, որ կնիքի ցնդելու մասին ահազանգերը գնալով ավելանում են՝ գրեթե բոլոր ընտրատեղամասերից: