Սահմանադրագետ. «Սահմանադրությունն իրավական փաստաթուղթ է, որը պետք է կյանքի կոչվի»
Հուլիսի 5-ը Հայաստանում նշվում է որպես Սահմանադրության ընդունման օր։ ՀՀ Սահմանադրությունը 14 տարեկան է։
-Սահմանադրությունն անհրաժեշտ նախապայման է, որպեսզի լինի նորմալ, քաղաքակիրթ, բարեկեցիկ պետություն։ Սակայն մյուս կողմից պետք է հասկանալ, որ Սահմանադրությունն ինչ-որ ուղղակի երաշխիքներ տրամադրել չի կարող։ Այն իրավական փաստաթուղթ է, որը պետք է կյանքի կոչվի, ինչի համար ևս անհրաժեշտ են բազմաթիվ նախապայմաններ։ Այդ նախապայմաններից մեկը պետության քաղաքական կամքն է։ Առաջին հերթին նկատի ունեմ իշխանություններին, սակայն Սահմանադրությունը բոլորի համար է,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Նա նաև նշել է, որ Սահմանադրության մասին հիշվում է առիթից առիթ և, ընդհանրապես, սահմանադրականության գաղափարը հայ իրականության մեջ ներմուծված արժեք է։ Այդ փաստը նա բացատրել է երկար տարիներ պետականություն չունենալով։
1995թ. ՀՀ Սահմանադրությունը, Վարդան Պողոսյանի խոսքերով, ըստ էության ամբողջատիրական սահմանադրություն էր։ 2005թ. փոփոխված տարբերակը որոշակի բարելավումներ արձանագրել է։ Դրական փոփոխություններ կան մարդու իրավունքների, տեղական ինքնակառավարման բնագավառներում, դատական իշխանության և այլն։ Նա նաև նշել է, որ այդ փոփոխությունները ոչ թե քաղաքական վերնախավի ցանկությունն էր, այլ պարտադրված էր, մասնավորապես, միջազգային հանրության կողմից։
Այնուամենայնիվ, սահմանադրագետի խոսքերով՝ 2005թ. բարեփոխումները, ըստ էության, ժողովրդի կյանքում չխաղացին այն դերը, որ կարող էին խաղալ։

7or.am