Լրահոս

05.05.2013 11:32


Նալբանդյան փողոցում ընտրողներին գունավոր գրիչներ են բաժանում

Նալբանդյան փողոցում ընտրողներին գունավոր գրիչներ են բաժանում

«Ավագանու ընտրություններն անցնում են այնպես, ինչպես ընթանում են ՀՀ-ում ընտրությունները, բազմաթիվ, ինչպես և կանխատեսելի էր, վաղ առավոտից սկսվեց նույն թանաքների խնդիրը: Չնայած «փորձարկում» շոուն կազմակերպվեց ԿԸՀ-ում, բայց պարզվեց, որ ընտրական հանձնաժողովները, և հատկապես այն հանձնաժողովները, որտեղ նախագահները հանրապետականներ են, խնդիրներ ունեն ընկալունողականության հետ, չգիտեն՝ կիրառեն թանաքները և այլն, խնդիրը այս պահին էլ կա»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է ԲՀԿ քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինս հայտնել է, որ վաղ առավոտից բազմաթիվ ահազանգեր են ստացել: «Նոր ահազանգ ստացանք, որ տարբեր ընտրատեղամասերի դիմաց, կոնկրետ Նար Դոսի, Նալբանդյան դպրոցի դիմաց ընտրողներին բաժանում են տարբեր գույնի գրիչներ, իսկ դա ինչի՞ համար է արվում, այսինքն ուզում են վերահսկել՝ քաղաքացին կատարե՞լ է իր պարտականությունը»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Նա հայտնել է, որ ուրիշի փոխարեն քվեարկելու փորձերի մասին ևս ունեցել են ահազանգեր, և այդ ամենը տեղում աշխատող լրագրողները ֆիքսել են ու կանխել փորձը:

ԲՀԿ խմբակցության ղեկավարը հայտնել է, որ իրենք ակտիվորեն համագործակցում են ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ: «Ես բարձր եմ գնահատում ոչ կոալիցիոն գործընկերների հետ համագործակցությունը, մենք անընդհատ միմյանց իրազեկում ենք, ինֆորմացիա ենք փոխանակում ահազանգերի վերաբերյալ և փորձում ենք ստեղծված դժվարությունները հաղթահարելով առաջ գնալ»:

Փայլակ Ֆահրադյան

ԳԱԼԱ

Այս խորագրի վերջին նյութերը