Մեկնաբանություն

05.05.2013 13:26


ՀՀԿ–ի օգտին աշխատող «անկախ» լրատվամիջոցների լկտիությունը չափ ու սահման չունի

ՀՀԿ–ի օգտին աշխատող «անկախ» լրատվամիջոցների լկտիությունը չափ ու սահման չունի

Բաղրամյան 26–ի տակ աշխատող, բայց ընդդիմադիր ներկայացող լրատվամիջոցները որդեգրել են լկտի վարքագիծ։ Սրանք ԲՀԿ–ի «խախտումներն» են արձանագրում՝ բավարարելով պատվիրատուների պահանջն ու հղում անելով իրենց երևակայությանը։

Տեխնոլոգիան շատ պարզունակ է՝ նկարում են մի քանի հոգի իրար հետ հավաքված մարդկանց և անմիջապես եզրակացնում, որ ընտրակեղծիք է արվում։ Կամ էլ՝ խոշոր պլանով նկարում են փող և հրապարակում դատավճիռը՝ սա ԲՀԿ–ի բաժանած փողն է։

Ուշագրավն այն է, որ «անկախ» և խիստ «ընդդիմադիր» կայքերը մի պահ «մոռացել» են, որ տոկոս «խփողները» ՀՀԿ–ում են հավաքված, այլ ոչ թե ԲՀԿ–ում։

ԲՀԿ–ի մասին էժանագին ապատեղեկատվություն տարածելով՝ փորձ է արվում հավասարության նշան դնել ՀՀԿ–ի ու ԲՀԿ–ի միջև, որպեսզի հետագայում, եթե հաջողվի «Ավելի լավ Տարոն» օպերացիան կյանքի կոչել ու 40–ից ավել տոկոս «խփել», հայտարարեն, թե բա ինչու եք միայն մեզ մեղադրում։ «Տրյուկն» այդ, սակայն, չի աշխատելու, քանզի բոլորն էլ գիտեն, թե ով ով է։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը