Փորձում են ապօրինի կերպով իրենց գերակայությունն ապահովել.Վարդան Օսկանյան
ԲՀԿ ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը իր ընտրությունը կատարեց Գրողների միության տանը տեղակայված ընտրատեղամասում։
«Քվեարկում եմ հանուն Երեւանի ապագայի։ Այս ընտրություններն իսկապես կորոշեն մեր մայրաքաղաքի եւ մեր հասարակության ապագան ապագա ամիսների եւ տարիների ընթացքում: Կսպասենք արդյունքներին, հույսով եմ, որ կկարողանաք ունենալ այնպիսի արդյունքներ, որոնք հիմք կդնեն հիմնարար փոփոխությունների»,-հայտարարեց Օսկանյանը լրագրողների հետ զրույցում:
Օսկանյանը հայտնեց, որ կուսակցության ներկայացուցիչները արդեն գրանցել են մի շարք խախտումներ, մասնավորապես, գունավոր գրիչների առկայություն. «Այդ բոլոր մեխանիզմները վաղուց հայտնի են եւ վկայում են գերակայությունն ապօրինի եղանակով հաստատելու ձգտման մասին։ Մենք տեղեկություններ ենք հավաքում ցանկացած բնույթի ընտրախախտումների մասին»,-հայտարարեց նա`հավելելով, որ ընտրախախտումների մասին տեղեկություններ է փոխանակում բոլոր ընդդիմադիր ուժերի հետ, այդ թվում՝ «Ժառանգության»։
«Պատրաստ ենք համագործակցել ցանկացած ուժի հետ, որը փորձում է ապահովել արդար ընտրական գործընթաց։ Ուստի համագործակցում ենք ոչ միայն ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ, այլեւ՝ «Ժառանգության»»,-ասաց նա։
Ի դեպ, նույն ընտրատեղամասում որպես վստահված անձ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ ասաց, որ արհեստածին տեխնիկական որոշ խոչընդոտներ են ստեղծվել:

Zham.am