Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 22-ին Թուրքիայի Հանրապետություն է մեկնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տեսչական խումբը' Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակներում տեսչություն իրականացնելու նպատակով:
Ինչպես հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները, Թուրքիայի ԱԳՆ-ն այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել։
-Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագիրը մեծ նշանակություն է տալիս թափանցիկությանը, և այդ պատճառով է, որ այս զննումն իրականացվում է։ Ինչպես որ հայ սպաներն են այցելում Թուրքիա, նույն ձևով մեր զինվորներն են գնալու Հայաստան՝ ստուգում իրականացնելու։ Սա սովորական ստուգում է ԵԱՀԿ անդամ պետությունների միջև,-ընդգծված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Թրքական լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ առաջիկա ամիսներին Թուրքիայի պաշտպանության նախարարության տեսչական թիմը մտադիր է այցելել Հայաստան։
Թուրք սպաները կգան Հայաստան