Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Նախագահ Բարաք Օբամային ԱՄՆ Անխախության օրվա կապակցությամբ
Մեծարգո պարոն Նախագահ
Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ժողովրդի և կառավարության անունից շնորհավորում եմ Ձեզ և ողջ ամերիկյան ժողովրդին Ամերիկայի Միացյալ Նահանգների Անխախության օրվա կապակցությամբ:
Ձեր երկիրը բազմաթիվ փորձությունների միջով է անցել անկախության ճանապարհին։ Բացառիկ տոկունությունն ու հայրենասիրությունն ամերիկյան ժողովրդին օգնել են հաղթահարելու դժվարին մարտահրավերները և կառուցելու աշխարհի ամենազորեղ ժովորդավարություններից մեկը:
Ազատության ամերիկյան հզոր ոգին խթանել է շատ երկրների, այդ թվում՝ Արցախին, հասնելու իրենց ցանկալի նպատակներին՝ ազգային ազատագրության և բարգավաճման: Հակառակ Ադրբեջանի ճիգերին՝ զրկելու մեզ գոյության հիմնարար իրավունքից, մենք պաշտպանել ենք ազատ ապրելու և ինքներս մեր ղեկավարությունն ընտրելու մեր իրավունքը:
Արցախի ժողովուրդն ամերիկյան ժողովրդին երախտապարտ է այն մշտական մարդասիրական օգնության համար, որը նպաստում է մեր կյանքի վերածնմանն ու ավերիչ պատերազմից տուժած մեր տնտեսության վերականգնմանը: Մենք գնահատում ենք նաև Ձեր վարչակազմի շարունակական ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում հաստատուն խաղաղության ու կայունության առաջընթացին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի ու կենսունակ լուծմանը:
Այսօր ձեզ հետ միասին նշելով ազատության տոնը, ես համոզված եմ, որ խաղաղության և բարգավաճման՝ մեր համընդունելի արժեքները կհանգեցնեն մեր երկու պետությունների միջև փոխշահավետ, ընդլայնված և հարստացած հարաբերությունների:

Ամենայն հարգանքով
Բակո Սահակյան