1/8 ընտրատեղամասի բացվելուց հետո, երբ քվեարկությունը սկսելու համար բացվել է չհրկիզվող պահարանը, պարզվել է, որ պահարանից բացակայում է տեղամասային կնիքը: Սակայն նախորդ օրը երեկոյան հանձնաժողովի անդամներն այն տեղադրել էին չհրկիզվող պահարանում եւ փակել: Այժմ կազմվում է արձանագրություն:
1/27 ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձ Հայկ Պետրոսյանին հանձնաժողովի անդամը չի թուլատրել ստուգել ստրագրությունների մատյանում այդ պահին քվեարկող ընտրողի հասցեն: Վստահված անձը դիմել է հանձնաժողովի նախագահին, որպեսզի խախտման մասին գրառում կատարվի գրանցամատյանում, վերջինս հրաժարվել է: Վստահված անձի կողմից հաղորդում է բերվել ՀՔԾ՝ կատարված հանցագործության մասին: 9:07
2/12 ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձ Հայկ Հարությունյանը հայտնաբերել է ուրիշի փոխարեն կատարված քվեարկություն: կազմվում է արձանագրություն: Ընտրողների մատյանը վարել է ՀՀԿ-ի կողմից նշանակված հանձնաժողովի անդամը: 12:00
2/23 ընտրատեղամասում (Նոր Նորքի 6-րդ զանգված) քվեաթերթիկները հաշվելիս պարզվել է, որ 1900 թվեաթերթիկի փոխարեն առկա է 1800-ը: Կազմվել է համապատասխան արձանագրություն
1/27 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը հրաժարվում է գրանցել խախտումները: Կոնգրեսի վստահված անձն այդ մասին հաղորդում է կազմել: 11:51
1/29 ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձեր Դավիթ Վարդանյանին եւ Թաթուլ Սարոյանին ահաբեկել են ՀՀԿ-ականները:
1/33 ընտրատեղամասում քվեարկած ընտրողի մոտ հայտնաբերվել է անձնագիր, որում բացակայում է անձնագրի տրման ժամկետը:
2/30 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամներից մեկը քաղվածք է կատարում ստորագրված ցուցակներից եւ տրամադրում է այդ տեղեկատվությունը տեղամասից դուրս անհայտ մեկին:
3/05 ընտրատեղամասում կուտակումներ են, մարդկանց գազելներով բերում են քվեարկության:
3/06 ընտրատեղամասում դրսից մարդիկ են մտել եւ ստիպողաբար քվեակել են տալիս տեղամաս մտած ընտրողներին: Հանձնաժողովի նախագահը ոստիկանության միջոցով փորձում է ճնշում գործադրել ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի վստահված անձանց վրա: 8:36
3/06 ընտրատեղամասում ընտրողներից մեկը մտել է քվեախցիկ, ընտրել եւ բջջային հեռախոսով լուսանկարել է քվեաթերթիկը: Հանձնաժողովի ԲՀԿ-ի անդամը նկատել է դա, Հանձնաժողովի ՀԱԿ-ի ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի անդամները անվավեր են ճանաչել քվեաթերթիկը եւ թույլ չեն տվել քվեատուփի մեջ նետել: Հանձնաժողովի նախագահը դեմ է եղել քվեաթերթիկն անվավեր ճանաչելուն, ոստիկաններն էլ հայտարարել են, թե հանձնաժողովի անդամները խանգարում են քվեարկությունը:
3/06 ընտրատեղամասում կոնֆլիկտ է ծագել վստահված անձանց ու հանձնաժողովի անդամների եւ կուտակված մարդկանց միջեւ, ընդհուպ մինչեւ քաշքշոց:
3/19 ընտրատեղամասում վիճակահանությունից եւ քվեաթերթիկները կնքելուց հետո, երբ հանձնաժողովի անդամները սկսել են դրանք չհրկիզվող պահարանում տեղավորել, հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը վերցրել է բոլոր 3 կնիքները եւ դուրս եկել տեղամասից: Դա նկատել է հանձնաժողովի ՀԱԿ-ի ներկայացուցիչը եւ զանգահարել նախագահին: Վերջինս ասել է, թե իբր դուրս է եկել մարդ տեսնելու: Սակայն, քանի որ հանձնաժողի անդամների շրջանում կասկածներ են առաջացել, որ նախագահն ապագա ընտրակեղծիքներին է նախապատրաստվում, զանգահարել են թիվ 3 ԸԸՀ: Տեղամաս ժամանած ԸԸՀ անդամին հանձնաժողովի անդամները տեղեկացրել են, որ հնարավոր ընտրակեղծիքները կանխելու համար պահանջում են հավելյալ՝ 4-րդ ստորագրությունը դնել քվեաթերթիկների վրա, որպեսզի, եթե անգամ նախագահը հասցրել է օգտագործել դուրս բերված 3 կնիքները, իրենք կարողանան տարբերել իրական քվեաթերթիկները կեղծվածներից: ԸԸՀ անդամը, սակայն, չի թույլատրել՝ նշելով, թե դա օրենքի խախտում է, մինչդեռն որեւէ օրենքի խախտում չկա 4-րդ ստորագրությունը դնելու մեջ:
3/27 ընտրատեղամասում կուտակումներ են տեղամասային կենտրոնի առջև: 10:06
4-րդ ընտրատարծք. Արաբկիր համայնքում Թբիլիսյան 7 շենքի բակի խանութի երկրորդ հարկում փող է բաժանվում: Մարդիկ անձնագրերով բարձրանում են երկրորդ հարկ, այնուհետև նստում 71 երթուղային տաքսին և գնում ընտրատարածք:
6/24 և 6/25 ընտրատեղամասերում (դպրոցներում) բաժանվել են դեղին գրիչներ ՀՀԿ ընտրողների համար:
07/05 ընտրատեղամասում «Կենտրոն» ՀԸ-ի լրագրողին թույլ չեն տվել մտնել ընտրատեղամաս:
7/14 ընտրատեղամասի առջև առկա է զրուցարան, որում երկար ժամեր կուտակված են եղել երիտասարդներ, որոնց ոստիկանների միջոցով մի կերպ հեռացրել են: 14:20
07/14 ընտրատեղամասում 8:00-ի դրությամբ (թիվ 80 նախակրթարան) ներկա են եղել միաժամանակ 3 ՀՀԿ վստահված անձինք:
07/14 ընտրատեղամասում ՀՀԿ-ւի երկու ներկայացուցիչներ միաժամանակ գտնվում են տեղամասում եւ հրամաններ տալիս հանձնաժողովի անդամներին: Նախագահը հրաժարվում է արձանագրել այս խախտումը:
07/14 ընտրատեղամասում, ինչ-որ մեկը փորձել է դուրս հրավել կին դիտորդին եւ ինչ-որ հարցեր պարզել վերջինիս հետ այն բանից հետո, երբ վերջինս մի քանի անգամ դիտողություն է արել հանձնաժողովի նախագահին, որ վստահված անձինք չեն գրանցվում գրանցամատյանում: Դիտորդը չի լքել ընտրատեղամասը եւ մնում է տեղում:
07/15 ընտրատեղամասից 10 մետր հեռավորության վրա գտնվող ավտոտնականման կառույցում, որն ամբողջովին պատված է Տարոն Մարգարյանի պաստառներով մի խումբ երիտասարդներ՝ «թաղի տղաներ», 50 անց տատիկ-պապիկների հետ մտնում են ներս, որից հետո, ծերերին ներկայացնելով որպես անտառաճանաչների, գնում են ընտրատեղամաս եւ նրանց հետ միասին քվեարկում: Երբ դիտորդը տեսախցիկով մոտենում է ավտոտնակին, դուռը փակում են եւ թաքնվում դռան հետևում: Իսկ քվեարկողները դուրս գալուց առաջ հանձնաժողովի անդամ ոմն տիկին Սևիլ Պապոյանին ասում են` «մեր ՊԱՐՏՔԸ արեցինք»: Տարածքի ոստիկանները հաղորդում են, որ անզոր են ցրել ՀՀԿ-ի «շտաբի» մոտ առաջացած այդ կուտակումները:
07/15 ընտրատեղամասում (գյուղխորհրդի շենք, Հաղթանակ փ.) ընտրողներին ավտոբուսներով անընդհատ տանում-բերում են, հիմնականում տարեց կանանց եւ տղամարդկանց, որոնք դժվարությամբ են տեղաշարժվում: Տեղամասի ներսում մեծ կուտակումներ են, որոնք անցնում են թույլտարելի 15-ի սահմանը: Տարեցներին բերողներն ուղեկցում են նրանց քվեախցեր եւ օգնում քվեարկել: Հանձնաժողովի նախագահը կամ չի կարողանում կամ չի ցանկանում օրենքով սահմանված կարգը հաստատել ընտրատեղամասում:
Թիվ 7/15 ընտրատեղամասում իրար են ծեծում ԲՀԿ-ական Ջիվան Պողոսյանն ու հանձնաժողովի անդամները: Բանն այն է, որ ԲՀԿ-ական ներկայացուցիչը մտել է ընտրատեղամաս և փորձել է միջամտել ընտրությունների ընթացքին, սակայն հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել՝ ասելով, որ նա իրավունք չունի տեղամասում գտնվել: Տեղամասի ներսում իրար քաշքշելուց հետո նրանք դուրս եկան տեղամասին, և այս պահին ծեծկռտուքը շարունակվում է բակում:
7/32 ընտրատեղամասում (N108 դպրոց) գրանցվել է ընտրողների խմբերի փոխադրում, կուտակումներ տեղամասից դուրս, ընտրողների ուղղորդում:
08/08 ընտրատեղամասում տեղի է ունեցել ընտրողների ուղղորդում եւ անօրինական կերպով օժանդակում: 08:39
08/08 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը դիտորդին հանել է տեղամասից` պատճառաբանելով, որ չի ճանաչում նրան, մինչդեռ տարածքում նախագահի հովանավորությամբ անծանոթ անձինք են անարգել շրջում:
8/08 ընտրատեղամասում սպառնացել եւ վիրավորել են «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդներ Ռուզաննա Գրիգորյանին եւ Կարեն Հարությունյանին. ՀՀԿ-ի ներկայացուցիչները քաշքշել են իրենց տեսախցիկը եւ գողացել դրա լիցքավորման սարքը:
8/17 ընտրատեղամասում կատարվել է զինվորական գրքույկով քվեարկություն: Կազմվել է արձանագրություն:
9/05 ընտրատեղամասում ընտրակաշառք է բաժանվել: Ոստիկանությունը բերման է ենթարկել բաժանողին: 12:00
9/2 ընտրատեղամասում լուսանկարվել է քվեաթերթիկ: Խախտումն արձանագրվել է մատյանում: 11:58
9/28 ընտրատեղամասում «թաղի տղաները» նստել են ընտրատեղամասում և դուրս չեն գալիս: Ընտրողների հետ մտնում են քվեախցիկներ: Ահազանգվել է ոստիկանություն. պատասխանի մասին տեղեկատվություն դեռ չկա:
9/28 ընտրատեղամասում արձանագրվել է տևական բաց քվեարկություն:
9/33 ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամներից մեկը` ոմն Միլենա, ստուգում է ցուցակները և բացակայողների (չքվեարկածների) մասին տեղեկատվություն է տրամադրում դրսում հավաքված «թաղի տղաներին», որոնք առավոտվա 8:00-ից այնտեղ են, իսկ հանձնաժողովի նախագահը բազմիցս զգուշացումներից հետո չի ցանկանում կամ չի կարողանում հեռացնել նրանց ընտրատեղամասի հարակա տարածքից: Այդ անձինք կազմակերպում են բացակաների բերման ենթարկելը ընտրատեղամաս: Այս վիճակը սկսվել է առավոտվա 8:00-ից շարունակվում է մինչ այժմ (15:00): ՀԱԿ-ի վստահված անձի կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն, որը նախագահը հրաժարվել է գրանցել գրանցամատյանում:
9/33, 9/34 ընտրատեղամասերում 11:00-ի կողմերը ծերերի` 60-ն անց անձանց մեծ և տևական կուտակումներ են արձանագրվել, հիմնականում ձեռնափայտով կամ դժվար շարժվող և օգնության կարիք ունեցող: 12:25
11/7, 11/8 ընտրատեղամասերի (68 դպրոց) դիմաց կուտակումներ եւ «թաղի տղաների» կողմից ընտրողների ուղղորդումներ են արձանագրվել:
11/14 ընտրատեղամասի («Հայտրանսշին» գործարան, Արցախի 30) կողքի բակում արձանագրվել են մարդկանց կուտակումներ, հավաքագրում և բերման ենթարկումներ: ՀՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Վարդանյանը պարբերաբար դուրս է գալիս տեղամասից եւ մարդկանց ուղղորդավորված տանում է քվեարկության: Առկա է տեսանյութ:
11/30 ընտրատեղամասում արձանագրվել է ուրիշի փոխարեն քվեարկություն: 11:30
11/32 ընտրատեղամասում արձանագրվել է ուրիշի փոխարեն քվեարկություն: 11:30
11/32 ընտրատեղամասում առկա են կուտակումներ: Ընտրողներ են բերվում համապատասխան գծից դուրս աշխատող երթուղայիններով: 11:40
11/36 ընտրատեղամասում արձանագրվել է ծեծկռտուք: Ընտրատեղամաս այցելած մի քանի անձ քաշքշել, հարվածել են Կոնգրեսի վստահված անձ Վարդան Հարությունյանին: Ոստիկանությունը չի միջամտել: 11:15
12/09 ընտրատեղամասի (27 դպրոց) մուտքի մոտ գումար է բաժանվում:
12/22 ընտրատեղամասում (142 նախակրթարան) «Տնտեսական եւ սոցիալական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի տեղական դիտորդը ներկայանում է որպես ՀՀԿ-ի ներկայացուցիչ: Դիտորդը ձայնագրել է զրույցը: Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է կազմել արձանագրություն:
12/28, 12/29 ընտրատեղամասերում ընտրողներին գազելներով տանում են քվեարկության:
13/25 ընտրատեղամասում (Նոր Արեշի թիվ 69 մանկապարտեզ) հանձնաժողովի նախագահը մոռացել է բերել ծրարների վրա դրվող կնիքը, արդյունքում 36 քվեաթերթիկ քվեաթուփ են նետվել առանց կնքվելու:
13/12 ընտրատեղամասի դիմաց (17 դպրոց, Սասունցի Դավիթ փ.) ոստիկանների կուտակումներ են: Ոստիկանները ելումուտ են անում ընտրատեղամաս եւ ուղղորդում են ընտրողներին: Հանձնաժողովի նախագահը բանավոր նկատողություն է անում ոստիկաններին, սակայն հրաժարվում է արձանագրություն կազմել:
13/20 ընտրատեղամասի մոտ 50 տարեկան մի անձնավորություն ցուցակով մարդկանց է բերման ենթարկում և կատարում նշումներ:
13/24 ընտրատեղամասում լրագրողին դուրս են հանում տարածքից եւ խոչնդոտում նրա աշխատանքը, ինչին ակտիվ մասնակցում է նաև ոստիկանությունը:
13/30 ընտրատեղամասում (107 դպրոց) հանձնաժողովի քարտուղարը հրաժարվում է գրանցել խախտման վերաբերյալ դիտորդի մեկնաբանությունը:
9/17 արձանագրվել է կրկնակի քվեարկություն, տեղեկացնում է ՀԱԿ վստահված անձը: Քվեարկողին հանձնել են ոստիկանությանը:
9/33 Վազգեն Ղազարյանը հաղորդում է, որ <Հարմոնիա>, <Կյանք>, <Մարդու իրավունքները Հայաստանում>, <Տտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն> դիտորդական առաքելությունները սերտորեն համագործակցում են ընտրատեսամասի ՀՀԿ-ական ներկայացուցիչների հետ չքվեարկած քաղաքացիների մասին ինֆորմացիան դուրս բերելու, ընտրատեղամասի առջև կուտակված անհայտ անձանց այն տրամադրելու, չքվեարկածներին ընտրատեղամաս բերելը կազմակերպելու և այլ հարցերում:
Արաբկիրի թաղապետարանի մոտակայքում երթուղային մեքենաների կուտակումներ են՝ 71համար (2-3 ական), 39 համար (5-6 ական), 40 համար (2-3 ական): Նույն տեսարանն է նաև Նաիրի Զարյան փողոցում:
Էրեբունու թիվ 13/29 (Մուշական) տեղամասի մոտ բազմաթիվ մեքենաներ են կուտակված, ինչպես նաև կան մարդկանց կուտակումներ: Նույն ընտրատեղամասի մոտ հավաքվել են թաղային հեղինակություն հաամրվող անձինք, որոնք ուղղորդում են քաղաքացիներին՝ ինչպես քվեարկել: Այս գործընթացը համակարգում է այդ տարածքի համատիրության ղեկավարաը, որը նաև ՀՀԿ-ի վստահված անձն է:
2/09 Նույն հասցեում, նույն անուն ազգանունով, բայց տարբեր անձնագրերով երկու մարդ կա գրանցված, որոնք քվեարկել գնացել են, որից հետո նոր նկատվել է զուգադիպությունը:
2/32 Միջադեպ ՀՀԿ շտաբի պետի և Կոնգրեսի վստահված անձի միջև: Շտաբի պետը առանց բեջի շրջել է տեղամասում, մի քանի անգամ զգուշացումից հետո չի լքել տարածքը, որից հետո հաղորդագրություն են տվել ոստիկանությանը:
2/09 ընտրատարածքում հայտնաբերվել է դատարկ ծրար
2/31 առանց բեջի ՀՀԿ-ականը գոռացել է լրագրողների վրա, ծնշում գործադրել: Ոստիկանությունը տեղում է եղել և ոչինչ չի արել
մի քանի անգամ ոստիկանությանը դիմելուց հետո նոր հարցը կարգավորվել է
2/18 Տրցակների մեջ հայտնաբերվել է 2 ավել ծրար: Նախագահը ասել է որ հնարավոր է հաշվելուց իրար կպած են եղել, դրա համար էլ չեն նկատվել:
3/19 Այլ ընտրատեղամասի ընտրողներ եկել են , ընտրել են, բաըց քվեատուփի մոտ մեր վստահված անձը նկատել է, բարձրաձայնել է, որից հետո քվեաթերթիկները մարվել են
4/15 Քաղաքացի Մհեր Թադևոսյանը գնացել է ընտրելու և հայտնաբերել է, որ իր անվան դիմաց արդեն ստորագրված է
9/18 տեղամասում «Կյանք» մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա»-ի դիտորդը ներկայանում է որպես ՀՀԿ անդամ և զբաղված է ՀՀԿ-ի շահերի պաշտպանությամբ:
ՀԱԿ արձանագրած ընտրախախտումները 19:00-ի դրությամբ
1/8 տեղամասում անհայտացել է կնիքը;