Լրահոս

21.01.2011 10:01


«WikiLeaks»–ի հիմնադիրը պատրաստվում է գնալ Ռուսաստան

«WikiLeaks»–ի հիմնադիրը պատրաստվում է գնալ Ռուսաստան

«WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանջը ռուսական այցագիր է ձևակերպել և ծրագրում է մոտ ապագայում մեկնել Ռուսաստան։ Հնարավոր է, որ նա դա անի մոտ 3 շաբաթից, այսինքն այն ժամանակ, երբ կավարտվի «WikiLeaks»-ին օգնելու հիմնադրամի գրանցումը։ Թե ի՞նչ նպատակով է Ասանջը պատրաստվում գնալ Ռուսաստան, հայտնի չէ։ Այժմ նա Մեծ Բրիտանիայում է, որտեղ քննարկվում է նրան Շվեդիային հանձնելու հարցը։ Ասանջի գործի հերթական լսումը նշանակված է փետրվարի 7-ին։ Մինչ այդ նա գտնվելու է տնային կալանքի մեջ։ Այդպիսով, 3 շաբաթ հետո նա կարող է մեկնել Ռուսաստան, եթե, իհարկե, բրիտանական դատարանը Ասանջին հանձնելու հայցը մերժի։

Այս խորագրի վերջին նյութերը