Լրահոս

04.07.2009 17:02


Գրողների միության նախագահի ընտրությունները դեռևս չեն ավարտվել, սակայն Լևոն Անանյանն արդեն շնորհավորանքներ է ընդունում

Գրողների միության նախագահի ընտրությունները նախատեսված էին ժամը 15։00-ին, սակայն սկսվել են 30 րոպե շուտ։ Իմանալով, որ ընտրություններն սկսվել են նախատեսվածից շուտ, Ռազմիկ Դավոյանը մեծ աղմուկ էբարձրացրել, ինչից հետո քվեարկությունը դադարեցվել է։ Ռազմիկ Դավոյանը բողոքել է , որ մինչև ընտրությունները՝ թեկնածուները պետք է իրենց ծրագրերը ներկայացնեին, հարցերին պատասխանեին, ինչը չի արվել։ Նա նաև նկատել է, որ քվեատուփերն արդեն լի են եղել քվեաթերթիկներով։ Դրանից հետո քվեատուփերը դատարկվել են և նոր ընտրություններ են նշանակվել։ Մոտավորապես ժամը 16։00-ին նոր ընտրություններ են սկսվել։ Մինչ այդ, թեկնածուները ներկայացրել են իրենց ծրագրերը, պատասխանել են հարցերին, իսկ թեկնածուներից մեկը՝ Դավիթ Գասպարյանը, հանել է իր թեկնածությունը։

Ռազմիկ Դավոյանը հարց է բարձրացրել, որ հնարավոր է՝ այս ընտրություններն անվավեր ճանաչվեն, քանի որ առաջին հերթին համագումարի ժամանակ պետք է հաստատվի կազմակերպության կանոնադրությունը, այնուհետև նոր տեղի ունենան նախագահի ընտրություններ, իսկ կանոնադրությունն այսօրվա համագումարում չի հաստատվել։ Լևոն Անանյանը Ռազմիկ Դավոյանին խորհուրդ է տվել դժգոհությունների և կասկածների համար դիմել դատարան և այնտեղ վիճարկել ընտրության արդյունքները։

«Կդիմե՞ք դատարան, թե՞ ոչ» «7օր»-ի հարցին, Ռազմիկ Դավոյանը պատասխանել է.

-Ես ինչո՞ւ դիմեմ դատարան։ Այս ամենն արվում է գրողների համար, թող իրենք էլ դիմեն։

Ի դեպ, ընտրությունները դեռևս չեն ավարտվել, սակայն Լևոն Անանյանն արդեն միջանցքներում շնորհավորանքներ է ընդունում։

7or.am

Տես նաև.

Բացվել է Հայաստանի գրողների միության ընդհանուր ժողովը

Այս խորագրի վերջին նյութերը