Լրահոս

06.07.2009 10:06


ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիական Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիական Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին

Հուլիսի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած Ֆրանսիայի Մարդու իրավունքների պաշտպան Ժան-Պոլ Դելեվուային:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական բարեկամական և բարձր մակարդակի հարաբերությունները և նշել, որ երկու երկրների Մարդու իրավունքների պաշտպանությունն իրականացնող կառույցների համագործակցությունը ավելի է ամբողջացնում Հայաստանի և Ֆրանսիայի միջև փոխգործակցությունը:

Ժան-Պոլ Դելեվուան իր հերթին նշել է, որ ինքը մեծ հաճույքով է այցելում Հայաստան և նպատակ ունի Ֆրանսիայի փորձն ի նպաստ բերել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առավել կատարելագործմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում իրականացվող ժողովրդական բարեփոխումների վերաբերյալ:  

Այս խորագրի վերջին նյութերը