ՀՅ Դաշնակցությունը նախաձեռնել է Համահայկական խորհրդաժողով Ստեփանակերտում
Հայաստան-Թուրքիա հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, ինչպես նաև Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները և զարգացումները հայ հասարկության մոտ տեղիք են տվել մտահոգությունների։ Համահայկական ճիգերով քննարկելու համար այդ խնդիրները և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով, ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհուրդը կազմակերպում է Հայ-Թուրքական հարաբերություններին և Արցախյան հիմնախնդրին նվիրված համահայկական խորհրդաժողով։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հովանավորությունը վայելող այս խորհրդաժողովը տեղի է ունենալու ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, 2009թ. հուլիսի 10-11-ին։ «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ՝ Հայ Դատի Կենտրոնական խորհուրդը հոգում է խորհրդաժողովի մասնակիցների ծախսերը։
Խորհրդաժողովին կմասնակցեն Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և Սփյուռքից հասարակական-քաղաքական դեմքեր, մտավորականներ, արվեստագետներ, գործարարներ։