Առաջիկա շաբաթվա ընթացքում երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ, կարկուտ և քամու ուժգնացում
Տարվա այս եղանակին այսպիսի քամիները բացառություն չեն։ Դրանք լինում են և ներզանգվածային երևույթի արդյունք են,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով երեկ տեղի ունեցած փոթորկի մասին՝ ասել է «Հայպետհիդրոմետ»-ի օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։
Նա նշել է, որ մթնոլորտային նման երևույթը պայմանավորված է մեր տարածաշրջանից հյուսիս-արևմուտք գտնվող համեմատաբար ցուրտ օդային զանգվածով։
-Տեղի է ունեցել ցուրտ մթնոլորային ճակատի անցում, դրան գումարվել է տեղական բնույթի ամպագոյացումը, և դիտվել է այն երևույթը, ինչին մենք երեկ ականատես եղանք։ Այս երկու տարածաշրջաններում բավական մեծ ջերմաստիճանային տարբերություն կար. ահա ինչով է պայմանավորված այս երևույթը,- նշել է Զարուհի Պետրոսյանը։
Նրա խոսքերով՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ևս երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում, տեղումներ, կարկուտ։
-Քամու ուժգնությունը՝ այսպես կոչված պիկ արագությունը, եղել է 30 մ/վ, Երևանում գրանցվել է 25 մ/վ, Արմավիրում՝ 22մ/վ։ Մոտակա օրերին տեղումներ և քամու ուժգնացում հիմնականում սպասվում է Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերում,- հավելել է Զարուհի Պետրոսյանը։

7or.am