Լրահոս

06.07.2009 12:55


ԱՄՆ–ը առաջընթաց է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում

ԱՄՆ–ը առաջընթաց է  ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնն ասել է, որ Միացյալ Նահանգները առաջընթաց է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում։ «Առաջիկա օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան։ Մենք հույս ունենք, որ Սարգսյան-Ալիև հերթական հանդիպումը կունենա դրական արդյունք։ Առաջիկայում ես ակնկալում եմ առաջընթաց, դա շատ կարևոր է մեզ համար»,- ասել է Գորդոնը։ Հունիսի 9-ին ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահները կայցել են տարածաշրջան՝ նախապատրաստելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը։ Սերժ Սարգսդյանն ու Իլհամ Ալիևը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ, հուլիսի կեսերին Մոսկվայում մտադիր են անցկացնել հերթական բանակցությունները։ Ֆիլիպ Գորդոնը նշել է, որ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում ԱՄՆ-ը, հնարավոր բոլոր միջոցներով, պատրաստ է աջակցել կողմերին։ Ըստ նրա՝ հնարավոր չէ նշել խնդրի լուծման կոնկրետ ժամկետներ, սակայն փաստ է, որ վերջին շրջանում զգալի առաջընթաց է արձանագրվել։

Ըստ Trend News-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը