Երևանի ավագանու ընտրություններով իշխանությունները մի քանի խնդիր էին ուզում լուծել։ Գլխավորը, անշուշտ, պետական ոստիկանական մեքենայի օգնությամբ ՀՀԿ–ի ցուցակի համար 40–ից ավելի տոկոս «խփելը», ՀՀԿ–ի քաղաքական մենաշնորհը պահելն ու Տարոն Մարգարյանին քաղաքապետ վերանշանակելն էր։ «Աստվածավախ» Վլադիմիր Գասպարյանի համակարգը փայլուն լուծեց այս խնդիրը։ «Ավելի լավ Տարոն» օպերացիայի մեջ ներգրավվել էր հասարակության ամենամարգինալ շերտը և «զբռոդը»։
Ուշագրավ է, որ իբրև թե բարեփոխվող և կրմինալի դեմ պայքարող ոստիկանությունը չտեսնելու էր տալիս ապօրինությունները։ Միայն մայիսի 5–ի գիշերը վովայենք նկատեցին, որ ՀՀԿ–ականները հրավառության միջոցով նշում են իրական ընտրողների դեմ տարած հաղթանակը և շտապեցին օրինականություն խաղալ՝ կոչ անելով զերծ մնալ մարդկանց անդորրը խանգարող ճայթյուններ կազմակերպելուց։ Ցինզմը, փաստորեն, չափ ու սահման չունի։
Ինչ վերաբերում է հարակից խնդիրներին, ապա Բաղրամյան 26–ը ծրագրել էր հետևյալը.
1.անել ամեն ինչ, որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանին կից «Բարև Երևան» դաշինքը հայտնվի 2–րդ տեղում՝ իրենից հետո թողնելով ԲՀԿ–ին,
2.ՕԵԿ–ին հնարավորություն տալ ՀՀԿ–ականների մեթոդներով հաղթահարել 6–տոկոսանոց շեմը,
3.մասնակիցների թվաքանակը գերուռճացնելով՝ թույլ չտալ, որ ՀԱԿ–ը և ՀՅԴ–ն անցնեն ավագանի,
4.եթե 1–ին և 3–րդ կետերում նշված խնդիրները հնարավոր չլինի լուծել, ապա այնպես անել, որ «Բարև Երևանը» տոկոսներով անպայման առաջ ընկնի ՀԱԿ–ից։
Ինչպես արդեն հայտնի է, իշխանությունները մասամբ կարողացան լուծել հարակից խնդիրները։
Որքան էլ որ «անկախ» քարոզչամեքենան, Տարոնի քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը, ֆեյսբուքում վխտացող «ֆեյքերը» և նիկոլփաշինյանները փորձեցին գեղամյանություն և «1in.am»–ություն անել ԲՀԿ–ի դեմ ու փչել «Բարև Երևանին», միևնույն է, իշխանությունների անթաքույց աջակցությունը վայելող «Բարև Երևանը» մի կերպ հաղթահարեց կուսակցությունների դաշինքների համար սահմանված անցողիկ տոկոսաշեմը։ Ասել է թե՝ 1–ին կետի խնդիրը չլուծվեց, և դա բնական է, քանզի 124–հոգանոց հանրահավաքներ կազմակերպող ուժին հնարավոր չէր աճեցնել այնպես, ինչպես նախագահական «ֆեյք» ընտրությունների ժամանակ։
Բոլորն էլ համոզվեցին, որ նախագահական ընտրությունների ժամանակ Րաֆֆու տոկոսները հանգամանքների բերումով էին ստացվել։ ԲՀԿ–ն հերթական անգամ պայթեցրեց «Ժառանգության» փուչիկը։
Իշխանությունները չկարողացան լուծել նաև ՕԵԿ–ի խնդիրը։ 2008թ. քաղաքական դիակի վերածված այդ ուժին ոչ մի ձևով հնարավոր չեղավ առաջ հրել։
3–րդ և 4–րդ կետերում նշված խնդիրները գործող նախագահին հաջողվեց լուծել սեփական հեղինակության գնով։ Բանն այն է, որ ըստ ԿԸՀ–ի հայտարարած տվյալների՝ Տարոնը Սերժից բարձր վարկանիշ ունի։ Գործող նախագահին այնքան շատ էր պետք ՀԱԿ–ին ավագանուց դուրս թողնելը, որ նա սեփական արժանապատվության գնով հասավ դրան։
Ահա այսպիսի գաղջ մթնոլորտում անցան «ընտրությունները»։
Ի՞նչ հաջողվեց և ի՞նչ չհաջողվեց իշխանությանը

Կորյուն Մանուկյան