Լրահոս

06.07.2009 13:02


Երևանի քաղաքապետարան կայցելի Կիպրոսի նախագահը

Առաջին անգամ Երևանի քաղաքապետարան այցի է գալու Կիպրոսի նախագահը։ Այս մասին քաղաքապետարանի ավագանու արտահերթ նիստում ավագանու անդամներին տեղեկացրել է քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։

-Կիպրոսի նախագահը կլինի քաղաքապետարանում, Երևանի պատմության թանգարանում,-ասել է Գ. Բեգլարյանն ու նշել, որ այսուհետ մեր երկիր այցելող բոլոր նախագահերը կլինեն նաև Երևանի քաղաքապետարանում։

-Ճիշտ կլինի, որ նախագահի հետ հանդիպումներին ավագանու անդամները ներկա գտնվեն, որովհետև փորձելու ենք արտաքին հարաբերություններն ավելի ակտիվացնել,- նշել է քաղաքապետը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը