«Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ ծննդաբերական բաժանմունքում թույլ տրված բժշկական սխալի հետևանքով պտուղը մահացել է:
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բնակչուհի Ա. Ղազարյանը գրավոր դիմել է Շիրակի մարզի դատախազին այն մասին, որ «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ ծննդաբերական բաժանմունքում ծննդաբերելիս, բժշկական սխալի հետևանքով իր պտուղը մահացել է:
Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ ոստիկանության քննչական բաժնում ստուգվել են դիմումում մատնանշված հանգամանքները: Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Ս. Վարդանյանը, աշխատելով «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ ծննդաբերական բաժանմունքում որպես մանկաբարձուհի, 2007թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ ծննդաբերական բաժանմունքում ծննդաբեր Ա. Ղազարյանին բժշկական օգնություն ցույց տալու և բժշկական սպասարկում իրականացնելու ընթացքում իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով, դրանք ոչ պատշաճ կատարելով, գործիքային միջամտությամբ պատռել է ծննդաբերի պտղապարկը, որի արդյունքում տեղի է ունեցել պորտալարի արտանկում և վիրահատություն կատարելու նպատակով Ա. Ղազարյանին «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ ծննդաբերական բաժանմունքից «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ տեղափոխելու ընթացքում առաջացած ներարգանդային ասֆիքսիայի հետևանքով պտուղը մահացել է:
Նախաքննության շրջանակներում նշանակվել են փորձաքննություններ, որոնց եզրակացություններով հիմնավորվել է թույլ տրված բժշկական սխալը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ս. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու:
Հանցագործության կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին միջնորդագիր է ներկայացվել Շիրակի մարզպետին:
Պտուղը մահացել է բժշկական սխալի հետևանքով

ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայություն