Լրահոս

06.07.2009 13:29


Ուժեղ քամի մայրաքաղաքում և մարզերում

Հուլիսի 5-ին Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր և Կոշ գյուղերից հայտնել են, որ ժամը 17.00-ից մինչև 17.45-ը գրանցված ուժեղ քամու հետևանքով պոկվել են գյուղերի մի քանի բնակելի տների տանիքներ, կոտրվել ապակիներ:

Քամին վնասել է նաև Աշտարակ քաղաքի մի քանի բնակելի տան տանիք, կտրել էլեկտրական լարեր:

Նույն օրը Երևանի տար­բեր համայնքներից բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ ժամը 17.15-ից մինչև 18.30-ը մայրաքաղաքում տեղացած անձրևն ու քամին վնասել են մի շարք շենքերի, շինությունների և տների տանիքներ, ընկել են բազմաթիվ (մոտ 34) ծառեր, ինչի հետևան­քով խափանվել է երթևեկությունը, վնասվել են ավտոմեքենաներ:

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ վթարա-վերականգնողական աշխատանքներին ներգրավվել են Երևանից 4 մար­տա­­կան հաշվարկ, ինչպես նաև համայնքային տարբեր բաժինների անձնակազմերը:

Ժամը 19.15-ին  հայ­տա­րար­վել է հրշեջ-փրկարարական ջոկատների՝ հերթափոխից ազատ անձնակազմի ազդարարում և հավաք:

Հատուկ փրկարար ջոկատի կողմից կատարվել են 6 շենքի, տների ու շինությունների վնասված տանիքների թիթեղների ապամոնտաժման, 14 ծառի մասնատման աշխատանքներ: Համայնքային կո­մու­նալ բաժինների աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ծառերի մասնատման ու ճանապարհի երթևեկելի մասից հեռացման աշխատանքներ:  

Ժամը 22.10-ին հայտարարվել է տագնապի ավարտ:

ԱԻՆ լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը