Գագիկ Մելիքյան. «Ազատագրված տարածքներն օգտագործվում են միմիայն անվտանգության ապահովման նպատակով»
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը, անդրադառնալով Բաքվում Հայաստանի և Ադրբեջանի մտավորականների հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե ղարաբաղյան հիմնահարցը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության շրջանակներում, ասել է. «Ես խիստ կզարմանայի, եթե Ալիևը հայտարարեր, թե Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման ճանապարհով։ Հայկական կողմը բազմիցս հնչեցրել է, որ հիմնահարցը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման ճանապարհով։ Յուրաքանչյուր երկրի նախագահ իր ժողովրդին գրգռող հայտարարություն չի անի»։
Ինչ վերաբերում է ազատագրված տարածքներին, ապա Գագիկ Մելիքյանի դիտարկմամբ՝ դրանք օգտագործվում են անվտանգության նկատառումներով։ «Բանակցությունների ընթացքում մեր կողմից բազմիցս հայտարարվել է, որ ազատագրված տարածքներն օգտագործվում են միմիայն անվտանգության ապահովման նպատակով։ Եթե կլինեն այնպիսի առաջարկություններ, որոնք կփոխարինեն անվտանգությունն ապահովող գրավյալ տարածքներին, թեկուզ մի ինչ-որ հատվածում միջազգային ուժերի տեղադրման հարցով, ապա դա միգուցե կարող է լինել փոխզիջման ինչ-որ մի ճանապարհ։ Հակառակ դեպքում, դա մեզ համար ուղղակի անընդունելի է։ Ղարաբաղի անվտանգության հարցը, Ղարաբաղի կարգավիճակից հետո, մեզ համար ամենակարևորն է։ Ինքնորոշում, անվտանգության ապահովում, սահման Հայաստանի հետ։ Այդ մասին բազմիցս հայտարարվել է հանրապետության նախագահի կողմից և ՀՀԿ բոլոր համագումարներում», ասել է Գագիկ Մելիքյանը։
Ուշագրավ է, որ խոսելով ազատագրված տարածքների մասին հանրապետական պատգամավորը օգտագործել է և՛ ազատագրված, և՛ «գրավյալ» տերմինները։

7or.am