Քաղաքապետարանում 160 մլն դրամով ավելացել է աշխատավարձի ֆոնդը
Երևանի քաղաքապետարանում հրավիրված արտահերթ նիստում օրակարգը քննարկելիս՝ ավագանու անդամներից մեկը, խոսելով հաստիքային դրույքաչափերի մասին, ասել է.
-Ես համարում եմ, որ ծիծաղելի, փոքր դրույքաչափեր են։ Չգիտեմ՝ հնարավո՞ր է դրանք ավելացնել, թե՞ ոչ։
Քաղաքապետը աշխատակազմի ղեկավարից փորձել է ճշտել, թե որքանո՞վ են ավելացրել աշխատավարձերը։
-Ընդհանուր առմամբ, աշխատավարձի ֆոնդն ավելացել է 160 մլն-ով, որպեսզի կարողանանք ապահովել հավասարությունը,- տեղեկացրել է աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանը։
-Այս ճգնաժամի պայմաններում, ինձ թվում է, որ եթե 160 մլն-ից ավելի ավելացնենք, աշխատավարձ ստանանք ու նստենք այս գեղեցիկ շենքում, ու ոչինչ չկարողանանք անել... Իհարկե, ես կողմնակից եմ, որ յուրաքանչյուր աշխատող 10 անգամ ավել աշխատավարձ ստանա,- պատասխանելով ավագանու անդամի հարցադրմանը՝ ասել է Գագիկ Բեգլարյանը։

7or.am