Լրահոս

06.07.2009 14:48


Հաստատվել է մայրաքաղաքի 2009 թվականի բյուջեն

Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստի օրակարգի հարցերը վերաբերում էին մայրաքաղաքի 2009 թվականի բյուջեին, Երևանի քաղաքապետարանի կառուցվածքին, քաղաքապետարանի և 12 վարչական շրջանների հաստիքացուցակների հաստատմանը, Երևանի քաղաքապետի տեղակալների նշանակմանը և այլն:

Մայրաքաղաքի 2009 թվականի բյուջեն հաստատվեց' հիմք ընդունելով նախկին թաղային համայնքների այս տարվա բյուջեները: Հաստատվեցին նաև նախկին թաղային համայնքների ավագանիների կողմից տարեսկզբին սահմանված  տեղական տուրքերի  դրույքաչափերը:

Ավագանին վերահաստատել է ինքնակամ կառույցների օրինականացման  գործող  կարգը: Սահմանվել են նաև մայրաքաղաքի քաղաքային նշանակության գովազդային և քաղքաշինական գոտիները: Ավագանին քվեարկությամբ հաստատել է օրակարգում ներառված բոլոր հարցերը:

Ավագանու խմբակցություններն ու հանձնաժողովները, ինչպես դա նախատեսված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով», կհաստատվեն   ավագանու հերթական' սեպտեմբերին գումարվելիք նստաշրջանում:

Այս խորագրի վերջին նյութերը