Լրահոս

06.07.2009 15:08


Ադրբեջանական և հայկական պատվիրակությունների փոխայցելությունները Կիրո Մանոյանը ձևական է համարում

Ադրբեջանական և հայկական պատվիրակությունների փոխայցելությունները Կիրո Մանոյանը ձևական է համարում

-Եթե լինենք անկեղծ և չլինենք ձևական, ասելու, որ սա էլ արեցինք, այդ քայլը ողջունելի կլիներ։ Փոխադարձ այցելությունները և հարաբերություններն անհրաժեշտ են, սակայն եղածը, կարծում եմ, մի տեսակ շատ ձևական էր, իսկ շատ ձևական նախաձեռնությունները հասարակության մեջ խոր ազդեցություն չեն թողնում։ Օրինակ, Ստեփանակերտում չեն էլ ասել՝ երբ են գալիս, որովհետև վախեցել են, թե ցույց կլինի։ Լա՛վ, էլի։ Ուրեմն ի՞նչն էր նպատակը. ասել, որ սա՞ էլ արեցինք։ Ավելի շատ ձևական էր, քան իրական բան ասող,- վերջերս հայկական և ադրբեջանական պատվիրակությունների փոխայցելությունների վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը