Տիգրանն ու Յուրին ընդդեմ հայկական տնտեսության և սպորտի
Սերժ Սարգսյանն օրերս հաստատեց կառավարության նոր կազմը։ «Նոր» ասվածը տվյալ դեպքում շատ հարաբերական է և պայմանական։
Ակնհայտ է, որ տնտեսական քաղաքականությունը չի փոխվելու։ Չի փոխվելու նաև պետական կառավարման փիլիսոփայությունը։ Իսկ դա նշանակում է, որ խարդավանքները և «մուտիլովկաները» շարունակելու են մնալ որպես կառավարման հիմնական գործիքներ, իսկ դեմագոգիայի և ցինիզմի պակաս չի զգացվելու։ Թե ինչ արդյունքի կհասցնի այս ամենը, դժվար չէ կռահել։
Վարչապետի պաշտոնում թողնելով Տիգրան Սարգսյանին, իսկ սպորտի նախարար նշանակելով երբեմնի «թունդ ընդդիմադիր» Յուրի Վարդանյանին՝ գործող նախագահը ցույց տվեց, որ իր համար կարևորը պետական խնդիրները չեն։ Այլ եզրահանգման պարզապես հնարավոր չէ գալ, և ահա թե ինչու։
Տիգրան Սարգսյանն ընդունելի չէ բիզնեսի բոլոր շերտերի, իսկ Յուրի Վարդանյանը՝ մարզական աշխարհի համար, բայց այս մարդիկ նշանակվել են տնտեսական ու մարզական ոլորտների կառավարիչներ, քանզի գործող նախագահը կադրային հարցերում ուրույն մոտեցումներ ունի։ Ս. Սարգսյանին պետք են կամակատար գործիքներ, և որքան անընդունելի լինեն այդ գործիքները հանրության ու նրանց վստահվելիք ոլորտների ներկայացուցիչների կողմից, այնքան լավ։
Ուշագրավն այն է, որ Տ. Սարգսյանին անգամ ՀՀԿ–ում ոչ բոլորն են ընդունում, իսկ այդ ուժի կցորդ ՕԵԿ–ն ուզում է գոնե մի փոքր տարանջատվել «միջազգային կենտրոնների» սիրահարից։
Ավելորդ չէ նշելը, որ ԱԺ–ում ներկայացված խորհրդարանական մյուս ուժերը, բացառությամբ մեկի, կտրուկ դեմ են վարչապետի վերանշանակմանը։
Դատելով ամենից՝ Տիգրան Սարգսյանին ուղղակիորեն պաշտպանում է միայն Սերժ Սարգսյանը, իսկ անուղղակիորեն՝ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունը։ Վերջինս, ի տարբերություն ոչիշխանական մյուս ուժերի, որևէ կերպ չի անդրադարձել վարչապետի վերանշանակմանը, ինչը տվյալ դեպքում յուրօրինակ աջակցություն է։ Իսկ եթե հաշվի ենք առնում նաև այն հանգամանքը, որ հացադուլային «հեղափոխության» օրերին Րաֆֆին Սերժից պահանջում էր գրեթե բոլոր պաշտոնյաների հեռացումը, բացի ամենաձախողված պաշտոնյա վարչապետից (չհաշված Սերժ Սարգսյանին, իհարկե), ապա «Ժառանգության» մասով պատկերն ամբողջական է դառնում։
Ինչ մնում է Յուրի Վարդանյանի նշանակմանը, ապա պարզ է, որ Բաղրամյան 26–ից որոշել են նրան օգտագործել Գագիկ Ծառուկյանի դեմ։
Հասկանալի է, որ Յուրիի գործը պետք է լինի Օլիմպիական կոմիտեի դեմ էժանագին քայլեր կատարելը և նախագահականում «աչոկներ» հավաքելը։ Նրան հենց դրա համար են նախարար նշանակել, ուրիշ ոչ մի բանի։ Այսինքն՝ Վարդանյանի վրա դրված է ոչ թե մարզական հաջողություններ ապահովելու, այլ, թող զարմանալի չթվա, մարզական անհաջողություններին նպաստելու և այդ ամենը Ծառուկյանի գլխավորած համակարգի վրա բարդելու խնդիրը։ Ըստ այդմ՝ Վարդանյանը գործելու է «Որքան վատ հայկական սպորտի համար, այնքան լավ» սկզբունքով։ Թե որքանո՞վ կկարողանա նորանշանակ նախարարը կատարել իր վրա դրած առաջադրանքը, և ի՞նչ ազդեցություն դա կունենա հայկական սպորտի վրա, կերևա մոտ ապագայում։ Մեկ բան ակնհայտ է. երկրում տիրող գաղջ մթնոլորտի պատվիրատուն նախագահական նստավայրն է։
Եվ այսպես, «նոր» կառավարությունը շարունակելու է աշխատել հին մեթոդներով՝ ձգտելով է՛լ ավելի կատարելագործել դրանք։ «Դեպի ապահով Հայաստան» ծրագիրը հենց այդպես է կյանքի կոչվելու։

Կորյուն Մանուկյան