«Անկախ» կայքերից մեկին տված հարցազրույցում Արարատյան հայրապետական թեմի տխրահռչակ առաջնորդ Նավասարդ Կճոյանը յուրօրինակ պետական գաղտնիք է բացահայտել։
Բանն այն է, որ իշխող օլիգարխիայի «հոգևոր» ներկայացուցիչներից մեկը հանդիսացող այդ մարդը հայտարարել է, որ «Բենթլի» ավտոմեքենան սովորական բան է, և սխալվում են նրանք, ովքեր այդ երկաթյա նժույգը գանձ են համարում կամ թանկարժեք մի բան։
Նկատենք, որ սա այն դեպքն է, երբ Կճոյանը բացառիկ անկեղծություն է դրսևորել։ Այն համակարգը, որի մասն է նա, կամ ավելի ճիշտ՝ որի «հոգևոր» PR–ով է զբաղվում, շատ ավելի լուրջ գումարների ու գանձերի հետ է շփվում, քան «Բենթլին» է կամ «Բենթլիի» արժեքը։ Կճոյանը, ըստ այդմ, հասկացրել է, որ իր ունեցվածքը պետք է համեմատության մեջ գնահատել։
Օրինակ՝ Աստծո անունը Կճոյանից ոչ պակաս անգամներ հնչեցնող և բարեպաշտությունից խոսող Տիգրան Սարգսյանը, ով մտերիմ, շատ մտերիմ, չափից շատ մտերիմ հարաբերություններ ունի նույն Կճոյանի հետ, ԿԲ–ում աշախատած տարիներին ամեն ինչ անում էր, որպեսզի իր ներմուծող ընկերները դոլար–դրամ փոխարժեքի փոփոխությունից առավելագույնս օգտվեին։ Այդ ընթացքում Տիգրանը հասցրեց նաև կասկածելի գնով վաճառել ՀՀ պահուստային ոսկիները։ Այս ամենի համեմատ «Բենթլին», իրոք որ, սովորական բան է։
«Բենթլիի» արժեքը սովորական բան է վարչապետի պաշտոնն ունեցող Տիգրան Սարգսյանի տնօրինած պետական բյուջետային միջոցների և Սերժ Սարգսյանի բարձրաձայնած «ատկատների» համեմատությամբ։ «Բենթլին» իր արժեքով սովորական բան է նաև Հայաստանի հաշվին վերցրած 3 և ավելի միլիարդ դոլարի պարտքի համեմատ։ Պարտք, որի օգտագործումը, մեղմ ասած, անարդյունավետ էր։
Այս ամենը հաշվի առնելով՝ պետք չէ քննադատել միայն «Բենթլիի» սիրահար Կճոյանին, քանզի նրա տնօրինած շարժական գույքը սովորական բան է իշխող օլիգարխիայի տնօրինած միջոցների ու գույքի համեմատ։
Շատ ավելի վտանգավոր են տերտերական առոգանությամբ ելույթ ունեցող գանձագողերը, քան նրանց սպասարկող տերտերները, քանզի տերտերների վերջին հանգրվանն առավելագույնը «Բենթլին» կարող է լինել, իսկ ահա «տիրացու» պաշտոնյաների վերջին հանգրվանը պետբյուջեի փողերով «հայրենասիրություն» խաղալն է։
«Բենթլին» և պետական գաղտնիքը

Սևակ Մինասյան