Լ. Զուրաբյան. «Իշխանությունները կատարեցին հերթական աղաղակող հանցագործությունը»
-Մեր կարծիքով՝ արտառոց դեպքեր են պատահել,- հրավիրված մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։ - Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, Հայաստանի իշխանությունները կատարեցին հերթական աղաղակող հանցագործությունը երկրի քաղաքացիների ազատությունների և տարրական իրավունքների դեմ։
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին ձերբակալվել է ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ով հուլիսի 1-ին թռուցիկներ է բաժանել և իրազեկել հուլիսի 2-ին կայանալիք հանրահավաքի մասին։ Նա մեղադրվում է ոստիկանների նկատմամբ բռնություն կատարելու համար։
-Այսպիսով, քաղբանտարկյալների թիվը դարձավ 20։ Սա ևս մեկ ապացույց է, որ իշխանությունները որևէ կերպ չեն ցանկանում դադարեցնել պատերազմը սեփական ժողովրդի դեմ,- հայտարարել է Լ. Զուրաբյանը։

7or.am