Լրահոս

06.07.2009 16:22


ՀՀԿ պատգամավոր. «Ընդդիմության կողմից ներկայացվող ցանկացած քայլ ընդդեմ իշխանության է, ընդդեմ ժողովրդի և հանուն աթոռակռվի»

ՀՀԿ պատգամավոր. «Ընդդիմության կողմից ներկայացվող ցանկացած քայլ ընդդեմ իշխանության է, ընդդեմ ժողովրդի և հանուն աթոռակռվի»

ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը «Հայելի» մամուլի ակումբում հայտարարել է, որ դեռ ընդդիմության արտահերթ հանրահավաքից առաջ էր ասել, թե այն լինելու է հիասթափության հանրահավաք, և այդպես էլ եղավ։

Գ. Մելիքյանը նշել է, որ ուժեղ պետություն ունենալու համար ուժեղ ընդդիմություն է անհրաժեշտ, ինչը «մեր հանրապետությունում չկա»։

-Ընդդիմությունն իր վերջին հանրահավաքներով, ինչպես նաև իր բոլոր քայլերով, իրոք, ժողովրդին հասցրեց հիասթափության, անվստահության իր նկատմամբ և հավատի կորստի։ Այն մարդկանց բազմությունը, որ հավաքեց ընդդիմությունն իր արտահերթ և, ինչպես իրենք էին հայտարարել, համապետական հանրահավաքի ժամանակ՝ շուրջ 4,5-5 հազար մարդ, իհարկե, այն քանակությունը չէր, որով կարելի էր հայտարարել՝ ժողովուրդը մեզ հետ է, ժողովուրդը մեզ պաշտպանում, հավատում և վստահում է։ Ինչ-որ միտինգ անելու համար այսօր հանրապետության ցանկացած գյուղապետ իր գյուղի ծայրում կարող է հավաքել 5000 մարդ։

Գ. Մելիքյանը նաև հավելել է, որ ընդդիմության ֆոնին իշխանություններն ավելի դրական են ներկայանում, քանի որ չի տեսնում, թե ընդդիմությունն ինչ-որ առաջարկություններ կամ ինչ-որ ծրագրեր է առաջ քաշում՝ հանուն մեր երկրի, մեր ժողովրդի կյանքի, կառավարման համակարգի բարելավման, պետականության ձևավորման և այլնի.

-Ես միշտ լսում և տեսնում եմ, որ ընդդիմության կողմից ներկայացվող ցանկացած քայլ ընդդեմ իշխանության է, ընդդեմ ժողովրդի և հանուն աթոռակռվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը